Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ֆիննախի հետ քննարկվել են հարկային ոլորտում համագործակցության հեռանկարները

Փետրվար 13,2018 16:44

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 13-ին հյուրընկալել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հարկային ոլորտին առնչվող հարցեր:

Գործընկերներն ուշադրություն են դարձրել հարկային եկամուտների ապահովման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, անդրադարձել են բիզնեսի հարկային կարգապահության բարձրացմանը նպաստող քայլերին և փոխանակվել ձեռք բերված փորձով: Կողմերը դիտարկել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց հարկային ոլորտի բարեփոխման հեռանկարները և դրան նպաստող գործոնները: Վարդան Հարությունյանը Արցախի Հանրապետության գործընկերոջն է ներկայացրել հարկային գործընթացներն էլեկտրոնային համակարգերով կազմակերպելու բնագավառում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի փորձը: Գրիգորի Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել ՊԵԿ նախագահին նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում: Կողմերը երկուստեք կարևորել են աշխատանքային հանդիպումները՝ հատկապես համագործակցության ուղիներ նախանշելու գործում և հետագա գործակցության պատրաստակամություն հայտնել:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728