Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական ավագանիներն իրենց` ծեծող «գործընկերների» մասին. (Տեսանյութ)

Փետրվար 13,2018 18:15

Այսօր Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Երեւանի ավագանու անդամները միջադեպի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին:

Ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանը հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք, որ  ավագանու ՀՀԿ-ական անդամները հարվածեցին կնոջը, հարցով պատասխանեց` իսկ դուք ինչպես կգնահատեիք, եթե «կիսլատան» լցվեր իմ երեսին:
Տիկին Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ «Երկիր Ծիրանի» ավագանու անդամները պատրաստվում էին այդ հեղուկը շփել քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա: Հարցին, թե ինչպես կգնահատի իր խմբակցության գործընկերների պահվածքը, Նաիրա Նահապետյանն ասաց` ես չգիտեմ, դուք ի՞նչ կանեիք: Հարցին` դուք կհարվածե՞իք, պատասխանեց` եթե ես հարվածելու լինեի, դուք ինձ կտեսնեիք:

Մանրամասները` տեսանյութում

ՀՀԿ ավագանու անդամ Գոռ Վարդանյանը, որն իր գործընկեր ՀՀԿ-ական ավագանիների հետ նույնպես մասնակից էր եղել Մարինա Խաչատրյանին տարածքից «մեկուսացնելու» գործին, լրագրողների հարցերին ի պատասխան, խնդրեց ռեալ գնահատել դահլիճում կատարվածը եւ հանրությանը ներկայացնել իրականությունը:

ՀՀԿ ավագանու անդամ Ալինա Քուշքյանը վստահեցրեց, որ չի տեսել` ինչպես են իր գործընկեր տղամարդիկ հարվածում Մարինա Խաչատրյանին: Նրա խոսքով. «Ես չեմ արդարացնում այդ ամենը, բայց մի քիչ էլ կինը պետք է իրեն չափավոր պահի: Բայց ամեն անգամ դուք տեսնում եք նման պայմաններում աշխատելը հնարավոր չէ»:

Տիկին Քուշքյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728