Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Կարապետյանը դահուկներ կստանա ու կմասնակցի օլիմպիական խաղերին

Փետրվար 13,2018 23:11

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված նորությունները Հայաստանում քննարկման առարկա են դարձել ու մի շարք կայքերում նշվում է, որ հայ լեռնադահուկորդը  լինելով Փհենչհանում՝ հրաժարվում է մասնակցել մրցումներին:

Մեր գործընկերներ, մարզական լրագրող  Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը, որ Փհենչհանում են, տեղում զրուցել են Աշոտ Կարապետյանի հետ եւ պարզել, որ հայ լեռնադահուկորդը իր նոր մարզագույքը կստանա մոտ օրերս ու կմասնակցի օլիմպիական խաղերին:

«Աշոտ Կարապետյանն ասաց, որ դահուկային սպորտի ֆեդերացիան մինչև օլիմպիական խաղերը իր համար պատվիրել է և դահուկներ և համապատասխան մարզակոշիկներ: Բայց Կորեա ժամանելուց հետո պարզվել է, որ պատվերը ստացած կազմակերպությունը չի կարող գույքը հասցնել Կորեա: Ստեղծված իրավիճակում Հայաստանի օլիմպիական կոմիտեն հարցին լուծում տալու համար գնել է մարզագույքը Մոսկվայից ու այն Փհենչհան կժամանի երկու օրվա ընթացքում:

Լեռնադահուկորդը նշեց նաեւ, որ բնականաբար առանց դահուկների ելույթ ունենալ չեմ կարող: Ոչ թե հրաժարվել է, այլ հնարավոր չէ պարզապես: Բայց  ՀԱՕԿ-ի ջանքերով դահուկներն ու համապատասխան մարզակոշիկները գնվել են ու ինչպես իրեն տեղեկացրել են, դրանք  Փհենչհանում կլինեն երկու օրից: «Ինձ պարզապես մարզվել է հարկավոր մի քանի անգամ մրցուղուն ծանոթանալու համար: Եթե չմարզվեմ չեմ կարող մրցմանը մասնակցել: Հիմա շատ շնորհակալ եմ ՀԱՕԿ-ից, որ կարողացան հարցին լուծում տալ ու եթե ես մարզագույքը ստանամ, երկու-երեք օրից արդեն կհասցնեմ նախապատրաստվել մրցմանը», -ասաց մարզիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728