Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հետեւողականորեն անցնում է խորհրդարանական կառավարման». Արմեն Աշոտյան

Փետրվար 14,2018 18:33

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 14-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Խուլորդավայի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը:

Հայ եւ վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ կապերի ամրապնդմանն ու փոխգործակցության ակտիվացմանը, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակում:

Անդրադառնալով Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնմանը՝ կողմերը կարեւորել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, այս համատեքստում եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատանքներում Վրաստանի հետ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է գործընկեր պետությունների հետ եվրամերձեցման գործընթացում առավել ակտիվ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ համաձայնագիրը Հայաստան-Եվրոպա դիվանագիտական ջանքերի արդյունք է եւ հույս հայտնել, որ այս հաջողության պատմությունն իր դրական ազդեցությունը կունենա նաեւ Արեւելյան գործընկերության երկրների հետ փոխգործակցության խթանման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային ներգրավվածության միջոցով խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կիրառման հարցերին:

Անդրադառնալով երկու երկրներում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ Արմեն Աշոտյանը, նշելով, որ Հայաստանը հետեւողականորեն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, կարեւորել է խորհրդարանական ժողովրդավարական հասարակության կերտման համատեքստում փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցության ներկա փուլում օրակարգային է ԵՄ ինտեգրման, խորհրդարանական վերահսկողության եւ խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում առավել սերտ փոխգործակցության վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728