Լրահոս
Օրվա լրահոսը

Մաեստրոն ցավում է, որ հայերենին չի տիրապետում

Փետրվար 15,2018 16:30

Փետրվարի 13-17-ը Երեւանում հնարավորւթյուն կունենանք վայելելու մեծանուն լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նրա ծննդյան 85-ամյակի միջոցառումները մեկնարկում են Հայաստանից: Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, որտեղ նաեւ ծառ տնկվեց, հայկական արմատներ ունեցող հանրահայտ երաժիշտը նշեց, որ իր համար կարեւոր է հենց Հայաստանում նման փառատոն ունենալը:

Պենդերեցկին ասաց, որ տիկնոջ` Էլժբետա Պենդերեցկայի հետ միշտ սիրով է այցելում Հայաստան, որտեղ զգում է ինչպես իր տանը: Նրա ձեւակերպմամբ՝ մեր երկրում մշտապես հիանալի երաժշտություն է լսում եւ նույնքան հիանալի մարդկանց հանդիպում։ Մաեստրոն ցավում է միայն, որ հայերենին չի տիրապետում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրաշալի առիթ է մեր ունկնդրողի համար լսել այդ տաղանդավոր երաժշտի գործերը Հայաստանում,
    Պիտի խնդրեմ բոլոր լրատվամիջոցները չխնայեն այս մասին լավ տարածել լուրը, որ նույնիսկ մի աթոռ չմնա ազատ:
    Պետրոս Շուժունյան

  2. Գոհար Հակոբյան says:

    Շնորհակալություն, որ կարդում եմ մեզ, հարգելի պարոն Շուժունյան:Առավոտը՝ հավատարիմ իր սկզբունքներին, մշտապես դասական երաժշտությանը վերաբերող բոլոր իրադարձությունների մասին տեղեկացնում է իր ընթերցողներին:
    Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728