Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու նորոգման մեկնարկը կապ չունի քաղաքապետարանի միջադեպի հետ». Գոռ Ղլեչյան

Փետրվար 15,2018 14:34

ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը վստահեցնում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում երեկվանից սկսված կոյուղագծերի նորոգման գործընթացը մինչ այդ տեւական ժամանակ նախապատրաստվել ու ծրագրվել է: «Գնումներ են կատարվել, ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ եւ պայմանավորվածություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Գոռ Ղլեչյանը վստահեցրեց՝ գործընթացը կապ չունի Երեւանի ավագանու նիստում օրերս գրանցված միջադեպի հետ:

Մեր զրուցակիցը չնշեց, թե ինչ ժամկետներում է նախատեսվում աշխատանքներն ավարտել, քանի որ նորոգումը ժամանակատար է. «Գործընթացը տեւական է, աշխատանքները՝ մեծածավալ: Դիտահորեր են բացվելու… դա արագ կատարվող աշխատանք չէ, այլ լուրջ մասնագետներ եւ սարքավորումներ են ներգրավված»:

Հիշեցնենք՝ ՔԿՀ-ի հարակից հինգ շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքել են  գարշահոտությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728