Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխել, թե՞ ոչ. այս է խնդիրը

Փետրվար 15,2018 15:30

«Ես ծխել եմ ու շարունակելու եմ ծխել, ո՞վ կարող է գալ իմ տան մեջ ինձ տուգանել։ Ես իմ առողջության մասին եթե չեմ մտածում,էլ պետությունն ինչի՞ է խառնվել իրար, բան ու գործ չունի՞». բարձր մտորում էր հիսունն անց մի տղամարդ երթուղային տաքսիում ռադիոյով ՝ ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագծի մասին լսելուց հետո։ Թեման հետաքրքրեց. որոշեցի փոքրիկ հետաքննություն անել՝ պարզելու, թե Երևանում ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները նախագծի վերաբերյալ։
Բլից հարցման արդյունքում պարզվեց, որ Հայաստանում մեծ է ծխողների թիվը, որից տոկոսային հարաբերությամբ 14%-ը 15-20 տարեկաններ ծխողներն են, 43%-ը ՝ 20-40տարեկան, 33%-ը՝  40-ից բարձր և միայն 10% -ը չեն ծխում։

«Ես՝ ինքս, չեմ ծխում և ամեն դեպքում, կարծում եմ,որ սահմանափակում պետք է լինի։ Կողմ եմ պետության կողմից վերջերս որդեգրած հակածխախոտային քաղաքականությանը, քանի որ ակտիվ ծխողները, կամա, թե ակամա, վնասում են նաև մեր՝ պասիվ ծխողներիս առողջությանը». զրույցի ժամանակ ասաց մաշկաբան Էդգար Ադիլխանյանը։ Իսկ թերապևտ-թոքաբան Իրինա Խաչատրյանը ծխելը համարում է չարիք համայն բնակչության համար,  որը, բացի ամեն ինչից, նաեւ սոցիալական վնաս է հասցնում։ «Հիվանդը բողոքում է , որ դեղորայքը թանկ է, ավելի մատչելի դեղ նշանակեմ, սակայն ամեն օր առնվազն 1000 դրամ ծախսում է ծխախոտ գնելու համար»։

Բժիշկը ծխելը համարում է համար մեկ սթրես, որն արտահայտվում է նիկոտինի նկատմամբ կախվածությամբ, սակայն առաջարկում է կախվածությունը նվազեցնելու և հետագայում ամբողջությամբ օրգանիզմից հանելու մի քանի մեթոդ։ «Մենք առաջարկում ենք զերծ պահել օրգանիզմը քրոնիկ հիվանդություններից, այդ թվում սուր, քրոնիկ բրոնխիտ, թոքի քաղցկեղ։ Գոյություն ունեն նիկոտինային բլիստերներ, ենթամաշկային բլիստերներ, ինչպես նաև ենթալեզվային հաբեր, որոնք օր օրի նվազեցնում են նիկոտինի քանակությունը, և, ի վերջո, հանում են օրգանիզմից այդ կախվածությունը»։

Իսկ «Ուսում» հանրակրթական դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Ինեսա Հովսեփյանի հետ զրույցում պարզվեց, որ երեխաները հետաքրքրություն են դրսևորում ծխախոտի նկատմամբ։ «Ես չեմ նկատել, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում ծխեն, սակայն , երբ ծխելու հետ կապված որևէ թեմայի շուրջ քննարկում է լինում, ես տեսնում եմ, որ նրանք իսկապես հետաքրքրվում են ծխախոտով։ Կարծում եմ հենց այս կետից պետք է սկսել խնդիրը լուծելու համար։ Պետք է կազմակերպել միջոցառումներ, որոնց ընթացքում երեխաներին կտրվի ծխելու վատ հետևանքների մասին տեղեկատվություն,և կարծում եմ, որ ավելի տպավորիչ դարձնելու համար լավ կլինի դպրոցներում սեմինարներ անցկացնել և հրավիրել տարբեր ոլորտներից մասնագետներ»։

Հասարակության մի ստվար զանգված կարծում է, թե հակածխախոտային պայքարը զուտ բյուջեն լցնելու մի ձեւ է։
« Ես ապրում եմ իմ թոշակի հույսին, հիմա, որ կանգառում մի սիգարետ ծխեմ , ինձնի՞ց էլ են փող վերցնելու։  Էդքան փող ենք տալիս իրենց, հերիք չի՞ ». զայրացած ասում է թոշակառու Արշակ պապին։
«Ցանկացած մարդ ինքն իր համար պետք է սահմանաչափ դնի, որոշի       ծխե՞լ, թե ՝ոչ։ Իսկ այսպիսի ահռելի գումարների մասին խոսելուց առաջ, թող պետությունը ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դարձնեն, հետո նոր տուգանքներ դնեն…»:
  Ռիմա Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728