Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը լուծվում է. «Նուբարաշեն» ՔՀԿ-ի կոյուղագիծը կառուցված է

Փետրվար 15,2018 16:20

«Նուբարաշեն» ՔՀԿ-ի կոյուղագիծը, որի երկարությունը 120 մետր է, արդեն կառուցվել է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը: Նա տեղեկացրեց՝ տարածքն իրենք չեն սպասարկում, բայց պատրաստակամություն են հայտնել օգնելու. «Մենք պատասխանատվություն չենք կրում, պարզապես մենք ունենք ցանց, որին պետք է միանա ՔԿՀ-ի կոյուղագիծը, որպեսզի կարողանանք կոյուղաջրերը հեռացնել-մաքրել… բայց ՔԿՀ-ն, ինչպես հայտնի է, կոյուղագիծ չունի: Երեկվանից մեր տարածքային մասնագետները տեղում էին: Կարծում եմ՝ վաղն ավարտած կլինենք նաեւ հարակից աշխատանքները, որպեսզի այդ  120 մետրանոց կոյուղագիծը միանա մեր ցանցին»:

Խնդրի ամբողջական լուծման առնչությամբ Մուրադ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց,  որովհետեւ տարածքը ՔԿՀ-ին է պատկանում: «Մենք օգնում ենք՝ որպես բարի կամքի դրսեւորում: Խողովակները գնել եւ տրամադրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Հայտնի է, որ տարիներ շարունակ այդտեղ հակասանիտարական վիճակ է եղել, որովհետեւ ՔԿՀ-ից կոյուղաջրերն առվի տեսքով դուրս են եկել ու կուտակվել  տարածքում»,-եզրափակեց Մուրադ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՔԿՀ-ի հարակից շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքել են գարշահոտությունից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728