Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիտա Սարգսյան. «Համերգի ձեւաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար»

Փետրվար 15,2018 22:03

Փետրվարի 15-ին՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, Ազգային օպերային թատրոնում կայացավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական համերգը, որի ընթացքում առողջական խնդիրներ ունեցող եւ դրանք հաղթահարող երեխաները հանդես եկան իրենց սիրելի արտիստների հետ: Երեխաները զուգերգեր կատարեցին Արթուր Գրիգորյանի, Հայկոյի, Արամեի, Սոնա Ռուբենյանի, Սիլվա Հակոբյանի, Ռազմիկ Ամյանի եւ այլոց հետ:

Համերգում ներգրավված էին նաեւ «Կռունկ» պարային անսամբլը, Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան կենտրոնը, Գագիկ Գինոսյանի խումբը եւ ուրիշներ:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի մանկապատանեկան կենտրոնի ղեկավար Արթուր Զաքարյանը, իրենց կենտրոնը լավ հարաբերություններ ունի «Նվիրիր կյանք» հիմնադրամի հետ եւ նրանց կազմակերպած բոլոր միջոցառումներին իրենց աշակերտները մշտապես մասնակցություն են ունենում:

«Մի լավ թիմ է հավաքվել, մենք ինքներս մեզ համար հորինել ենք «Երեխաները երեխաներին» նշանաբանը եւ դրա ներքո աշխատում ենք: Եթե մեր երեխաների աչքերի մեջ նայեք, լրիվ ուրիշ փայլ կտեսնեք, որովհետեւ իրենք գիտակցում են, որ ինչ-որ բան են անում ինչ-որ մեկի համար»,-ասաց Արթուր Զաքարյանը:

Բարեգործական համերգին ներկա էր նաեւ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

«Համերգի ձեւաչափը լավագույն դեղատոմսն է երեխաներին բուժելու համար, սա ոչ թե ես եմ ասում, այլ ասում են մեր հոգեբանները, բժիշկները, մասնագետները»,-ասաց ՀՀ առաջին տիկինը:

Հիշեցնենք, որ «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնադրվել է 2009 թ. եւ նրա նպատակն է օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728