Լրահոս
Օրվա լրահոսը

Քունջութի սերմերը՝ մի շարք հիվանդությունների դեպքում

Փետրվար 16,2018 12:30

Քունջութը միամյա, յուղատու խոտաբույս է, որի սերմերն առավել հայտնի եւ օգտակար են ինչպես սննդի արտադրության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Կան մի քանի տեսակի քունջութի սերմեր՝ սպիտակ, դեղին, շագանակագույն եւ սեւ: Բայց առավել հաճախ օգտագործվում է երկու հիմնական տեսակ՝ սպիտակ եւ սեւ: Սպիտակը օգտագործվում է ջերմային մշակման ենթակա ճաշատեսակների պատրաստման համար, իսկ սեւը՝ ընդհակառակը:

Քունջութի սերմերը մարդկությունը օգտագործել է վաղուց՝ նույնիսկ Հին Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում եւ Չինաստանում: Քունջութի յուղի մասին հիշատակումը արտացոլվում է բազմաթիվ երկրների հնագույն մշակութային ժառանգության մեջ, ինչպես նաեւ՝ Սուրբ Գրքում:

Քունջութի սերմերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ընտրել այնպիսիները, որոնք առավել չոր ու հատիկ-հատիկ են: Առավել օգտակար են հում սերմերը: Ջերմամշակման ընթացքում սնուցող նյութերի մեծ մասը գոլորշիանում է: Սակայն հում սերմերը չպետք է պահվեն երկար ժամանակ: Քունջութի յուղը նման է ձիթապտղի յուղին, բայց ավելի բուրավետ է եւ առանց ձիթապտղի յուղի բնորոշ դառնության: Դրանք օգտագործում են բացառապես բանջարեղենի, մսի եւ պանրային աղցանների համար: Քունջութի յուղը օգտագործվում է նաեւ կոսմետիկ նպատակով՝ մերսման, դիմահարդարման հեռացման եւ որպես խոնավեցնող քսուքների հիմք:

Քունջութն ունի բարձր կալորիականություն՝ կապված ճարպերի եւ սպիտակուցների բարձր պարունակության հետ:

Քունջութի սերմերը պարունակում են մոտ 60 տոկոս բուսական ճարպեր, որոնք անփոխարինելի են մարդու մարմնի համար եւ մասնակցում են բոլոր կենսական գործընթացներին: Քունջութի սերմերը նույնպես ունեն հարուստ վիտամինահանքային բաղադրություն: Այն պարունակում է A, C, E եւ B խմբի վիտամիններ, հանքանյութեր, մագնեզիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ, բայց ամենից շատ՝ կալցիում:

Բժիշկները, դիետոլոգները խորհուրդ են տալիս հում քունջութի սերմերը օգտագործել հիպերտոնիայի, թոքերի, հոդերի, լյարդի, վահանագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:

Հանգստացնող եւ քնեցնող ազդեցություն է թողնում նաեւ հին հնդկական բժշկական արվեստի մեթոդով արված մարմնի մերսումը: Այդ նպատակով 3-4 ճաշի գդալ քունջութի յուղը տաքացնել ջրային բաղնիքում եւ տասը րոպե նրբորեն մերսել ողջ մարմինը՝ առանձնապես ջանք չգործադրելով: Մերսումից հետո տաք ցնցուղ ընդունել:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728