Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ում մեկ ամիս բուժկետում գտնվելու համար կալանավորվածը առնվազն 90 000 դրամ պետք է տա

Փետրվար 16,2018 15:00

Ինչ գումարներ են շրջանառվում ազատազրկման վայրերում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը տարեվերջին ամփոփեց 2016 թվականը: 2017-ն էլ կամփոփվի այս տարեվերջին:
Սակայն զեկույց-գրքույկների ուսումնասիրություններից առնվազն դաս պետք է քաղել եւ կանխել շատուշատ հանցագործություններ, որոնց վայրը քրեակատարողական հիմնարկն է:
Դիտորդները հարցումներ էին կատարել քրեակատարողական հիմնարկների կալանավորների շրջանում, թե ինչի վրա է ծախսվում գումարները:

Ըստ հարցվածների, գումարը ծախսվում է տվյալ հիմնարկին կից կրպակից գնումներ կատարելու համար: Այդ վճարումները փոխում են նրանց նկատմամբ ՔԿՀ աշխատակիցների վերաբերմունքը, նրանց տրվում են որոշակի «արտոնություններ»:
Օրինակ, արտահերթ լոգանքի հնարավորություն, հավելյալ զբոսանք, արգելված իրեր ունենալու, ամռանը խցի դռան վրայի փոքր պատուհանը բաց թողնելու, խցից խուց «հյուր» գնալու, «օբշյակին» գումար տալու, թմրամիջոց ներս բերելու:
Դիտորդներն արձանագրել էին, որ ուսումնասիրված ժամանակահատվածում, հանձնուքի ընդհանուր արժեքը կազմել է 30-80 000 դրամ:

Եթե ՔԿՀ-ում պահվող անձին հարկավոր է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց հետազոտման նպատակով, անհրաժեշտ է «մուծվել» պահակախմբին 5000 դրամ, թույլտվության համար` 200-250 դոլար, իսկ «Դատապարտյալների հիվանդանոցի» համար՝ 240 000-480 000 դրամ:

Դիտորդները հարցում էին կատարել նաեւ տեսակցությունների հետ կապված:
Կարճատեւ տեսակցության համար 5000-10 000 դրամ էր ֆռռում, իսկ երկարատեւ տեսակցության համար՝ 40-50 000 դրամ:
Ուզում ես բջջային հեռախոս ունենալ, խնդրեմ:

Հաշվետու ժամանակահատվածում հեռախոսը կարող էիր ներս բերել հասարակի համար վճարելով 30 000 դրամ, «հատուկի» համար՝ 50 000դրամ: «Հատուկն» այն հեռախոսներն են, որով կարող ես «համացանց» մտնել:

Եթե ինչ-ինչ նկատառումներով խուզարկության ժամանակ, այնուամենայնիվ, հայտնաբերում են մոտդ բջջային հեռախոս, ապա կարող ես 5-15 000 հազար մուծվել եւ դարձյալ հեռախոսը քոնն է:

Դիտորդներն արձանագրել էին. «Ուսումնասիրության տվյալների համաձայն, եթե անձը կատարում է բոլոր «պահանջվող» վճարումները, նա պարբերաբար ՔԿՀ-ի աշխատակիցներին անվերադարձ մեկ հասարակ բջջային հեռախոս է հանձնում՝ բջջային հեռախոսների հայտնաբերման եւ առգրավման դրական վիճակագրությունն ապահովելու համար»:

Ի դեպ, հաշվետու ժամանակահատվախծում, ըստ արդարադատության նախարարության տարեկան հաշվետվության մասին տեղեկանքի, պատիժ կրող անձանց թիվը 3800 է:
Տարբեր կարգի հաշմանդամության կարգ է ունեցել երկու հարյուրը, իսկ առաջին կարգ հենաշարժողական խնդիրների հետ կապված՝ ունի վեց անձ: «Կոռուպցիոն դրսեւումներ» խորագրում մեկ նախադասությամբ է նախարարությունն անդրադարձել. «Հաշվետվության հեղինակների կողմից անդրադարձ է կատարվել նաեւ քրեակատարողական համակարգում կոռուպցիոն ռիսկերին ու դրսեւորումներին: Հարկ է նշել, որ նման դրսեւումների մասին հստակ փաստ եւ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարությունը հետեւողական է օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելուն եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն»:

Իսկ բջջային հեռախոսների հայտնաբերման կապակցությամբ էլ նախարարությունը հայտնել է, թե 12 ծառայողական քննություն է անցկացրել, որոնց արդյունքներով 7 աշխատակից ստացել են կարգապահական տույժ: Իսկ առհասարակ, 79 ծառայողական քննություն էլ անցկացվել էր արգելված իրերի ներթափանցման ուղին ճշտելու համար, արդյունքում՝ 15 ծառայակից տույժերի են ենթարկվել:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Ի դեպ, նախարարությունն իր պատասխան 2017թ. հունիսի տեղեկանքում դիտորդներին տեղեկացրել էր նաեւ «Նուբարաշենի» ջրահեռացման մասին: Ըստ տեղեկանքի՝ «Աշխատանքներ են իրականացվում արտաքին ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի մասնակի վերանորոգման ուղղությամբ»:

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728