Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Իսկապես ազնվագույն անձնավորություն էր նա». նորանկախ Արցախի առաջին ղեկավարն այսօր կդառնար 59 տարեկան

Փետրվար 16,2018 13:30

Այսօր` փետրվարի 16-ին, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան: 32 տարեկանում, ընտրվելով Գերագույն խորհրդի նախագահ, նա դարձավ նորանկախ Արցախի առաջին առաջնորդը:

Ամեն տարի այս օրը Ստեփանակերտի հուշահամալիր` նրա շիրիմին են  այցելում Արցախի քաղաքական գործիչները, նրա կուսակցական ընկերները, հարազատները ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու:

Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ Արցախյան շարժումը ծնեց իր լիդերներին և նրանցից մեկն  Արթուր Մկրտչյանն է. «Բարեբախտաբար ես նրան լավ էի ճանաչում, երկուսս էլ պատմաբաններ ենք և շփումներ ունեինք  դեռ ուսանողական տարիներից: Իսկապես ազնվագույն անձնավորություն էր, առաջնորդ էր, որ ապրում էր ժողովրդի  հոգսերով և ցավերով: Ապրում հասարակ կենցաղվարությամբ` լինելով ժողովրդի հետ համաքայլ: Հիշում եմ, նույնիսկ երկրի ղեկավարին վայել հագուստ չուներ, և երբ  հորդորում էինք համապատասխան հագուստ կրել, միշտ դեմ էր լինում: Նրան պետք է երախտապարտ  լինել, որ իր սերնդակիցների հետ միասին կարողացավ ժողովրդի ուժերն կենտրոնացնել և հեքիաթային հաջողություն գրանցել»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahram says:

    իսկ ով սպանեց այդ մարդուն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728