Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին ծիծեռնակը»՝ Գառնուց

Փետրվար 16,2018 14:11

Ո՛չ ապօրինություններին
Այո՛ օրինական ջրօգտագործմանը

Գառնիի ձորից ստացված տեղեկատվությունը խիստ արդիական էր, ուրախալի ու ոգեւորիչ միաժամանակ: Դրա համար էլ որոշվեց այն անմիջապես ներկայացնել հասարակությանը: Խոսքը ապօրինությունների դեմ պայքարի մասին է, որը կրկնակի կարեւորություն է ձեռք բերում ընթացիկ սակավաջուր տարում:

Այդ հիմա է, որ ջրի անբավարարություն մեզանում չի նկատվում: Բաց գալու են շոգերը, եւ եթե ոռոգման ջուրը որոշ բնակավայրերում չբավականացնի, ապա խմելու ջրի օգտագործման մշակույթի հետ խնդիրներ ունեցողները կարող են գնալ հարցի հեշտ լուծման ճանապարհով. սեփական բոստանը ջրել անգամ իր հարազատ-մերձավորին ջրի կարոտ թողնելու գնով: Ուրեմն՝ պետք է պարզապես շարունակել վերացնել ապօրինի ջրագծերը, ընդ որում՝ ավելի ակտիվ կերպով, քան նախորդ տարում:
Ահա եւ «առաջին ծիծեռնակը»: Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության եւ Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմից Գառնիի ջրաղբյուրի քլորակայանից մինչեւ «Դավաբոյնի» կոչվող հատվածում հայտնաբերվել են ոչ միայն բազում վթարներ, այլեւ ապօրինի միացումներ, որոնք «Արտաշատ» տեղամասի ուժերով վերացվել կամ խցափակվել են:

Խոսքն ընդհանուր առմամբ 20-32մմ տրամագծով թվով 21 ապօրինի ջրագծերի ապամոնտաժման մասին է, որից 6-ը` «Գառնի-Արտաշատ» մայրուղային ջրատարի վրա, իսկ 15-ը` «Գառնի-Երեւան» ջրատարի: Ավելին, նշված վթարների հիմնական մասն էլ հենց այդ ապօրինի միացումներով էր պայմանավորված: Հերթը՝ մյուս տարածքներինն է, տարվող աշխատանքների եւ արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար:

 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728