Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» նախագիծը չընդունվեց. Փաշինյանը ներողություն է խնդրում, եթե հիասթափեցրել է քաղաքացիներին

Փետրվար 16,2018 15:41

ԱԺ-ն 38 դեմ եւ 35 կողմ ձայներով չընդունեց «Ելքի» նախագիծը՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Առնվազն երկու գումարման ԱԺ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որ ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրել, եւ նիստը կայացել է: Սա ոչ թե ուզում եմ ասել, որ ՀԱԿ-ը չկարողացավ, Ելքը կարողացավ, ոչ, դա զբոսանքի եւ ոչ զբոսանքի ամպլիտուդն էր»:

Հարցին՝ այն քաղաքացիները, որոնք մասնակցեցին թանկացումների դեմ ձեր երթերին, չե՞ն հիասթափվի, նա  պատասխանեց, որ քաղաքացիներն ազատ են գնահատելու, եթե առիթ ունեն, կարող են հիասթափվել, բայց իրենցից հիասթափվելու առիթ չունեն. «Ճաշակի հարց է»: Նա ասաց, որ չի բացառում, որ իրենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արած լինեն կամ գուցե էլի անեն: Եթե որեւէ մեկին էլ հիասթափեցրել է՝ Փաշինյանը պաշտոնապես ներողություն խնդրեց՝ խոստանալով, որ կուղղվի:

Մանրամասները՝  տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728