Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը շարունակում է մասնագիտական դասընթացները սիրիահայերի համար

Փետրվար 16,2018 16:10

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները՝ «Հալեպ» ԲՀԿ և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ: 29 սիրիահայ երիտասարդներ և կանայք այս պահին մասնագիտանում են վարսահարդարների, դիմահարդարների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի խմբերում: Դասընթացների ավարտին յուրաքանչյուրը կտիրապետի մասնագիտական որակավորման հմտություններին և կկարողանա դրամ վաստակել կարիքները հոգալու և Հայաստանում արժանապատիվ կյանք ունենալու համար:

Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է արդեն 4-րդ տարին՝ հնարավորություն տալով 150-ից ավելի կանանց ու երիտասարդների ստանալու ծրագրավորման, տարբեր արհեստների, արվեստների և լեզուների  կարողությունների զարգացման հնարավորություն, դրանով իսկ նպաստելով նրանց մրցունակությանը հայաստանյան աշխատաշուկայում, և հետևաբար՝ բարեկեցության ապահովմանը:

Սոցիալ-հոգեբանական աջակցությունն իրականացվում է Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում, ուր ամեն ուրբաթ 50-60 սիրիահայ մասնակցում է հոգևոր միջոցառումների, որից հետո նրանք խոսում են իրենց խնդիրների ու անելիքների մասին, ձեռք մեկնում միմյանց՝ հաղթահարելու դժվարությունները: Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի գլխավորությամբ սիրիահայերի համար կազմակերպած բազմաբնույթ միջոցառումները կնպաստեն շահառուների բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և նրանց հզորացմանը:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (ՀԿՍ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728