Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ ահաբեկիչների թեմայով․ մանրամասնում են կրթության ոլորտի պատասխանատուները

Փետրվար 16,2018 16:40

Ինչպես տեղեկացրել ենք, քուրդ ահաբեկիչների՝ Հայաստանի սահմանը հատելու մասին լուրերից հետո ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։ Այդ հսկողությունը դեռ շարունակվում է, ավելին ոստիկանները մի քանի դպրոցների ղեկավարների, աշխատակիցների, աշակերտների հորդորել են զգույշ լինել, դռները փակ պահել, որպեսզի անծանոթ դեմքեր դպրոցներ չմտնեն։

Մենք Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ թե՞ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից որևէ հանձնարարական ստացե՞լ են դպրոցներում ահաբեկիչների թեմայով նախազգուշացում կատարելու։ «Ո՛չ, մենք ոչ մի պաշտոնական հանձնարարական չենք ստացել,  և ոչ մի հանձնարարական էլ չենք տվել դպրոցների տնօրեններին։ Ոստիկանության տեսուչներն այս պահին զբաղված են իրենց առօրյա գործառույթները իրականացնելով, սա իրենց առօրյա աշխատանքն է»,-ասաց վարչության պետը։

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն  էլ ասաց․«Քաղաքապետարանին մանկապարտեզների առումով որևէ ցուցում, հանձնարարական չի տրվել, բայց մենք միշտ էլ խիստ հսկողություն ենք սահմանում․ դռնապահները կողմնակի անձանց ներս չեն թողնում։ Հատկապես, երբ Արմավիր մարզի մանկապարտեզներից մեկում երեխա էին պատանդ վերցրել, այդ դեպքից հետո ավելի ենք խստացրել հսկողությունը»։

Ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ հսկողություն սահմանված է նաև անձնագրային բաժանմունքի դիմաց ու բոլոր այն վայրերում, որտեղ մեծ թվով մարդիկ են ներս ու դուրս անում, մարդաշատ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հայկ Սուլթանյանի լուսանկարը՝ galatv.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728