Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցների, մոթելների ու ռեստորանների ծառայությունները թանկացել են

Փետրվար 16,2018 18:55

Հյուրանոցային, մոթելների եւ համանման ծառայությունների գները նախորդ տարվա համեմատությամբ աճել են: Գնաճն այս ոլորտում կազմել է 3,4 տոկոս: Կոնկրետ հյուրանոցային ծառայությունները 4,4 տոկոսով են թանկացել: Այս մասին տեղեկանում ենք ազգային-վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Հանգստի կենտրոնների, ճամբարների, երիտասարդական հանրակացարանների գները նույնպես աճել են: Նախորդ տարվա համեմատությամբ 5,2 տոկոսով թանկացել են:

Թանկացումներ են արձանագրվել նաեւ արագ սննդի կետերում, կրպակներում, առեւտրային սայլակներից, ավտոմատների միջոցով իրականացվող պատրաստի սննդի մասով: Գնաճն այս դեպքում նախորդ տարվա համեմատությամբ, 0,1 տոկոս է: Սրճարանների դեպքում, սակայն գնաճ գրեթե չի եղել:

Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, որ վարսավիրանոցների ծառայությունները նույնպես գնաճ են ունեցել: Թանկացել են, մասնավորապես, կանանց համար մատուցվող ծառայությունները` 0,2 տոկոսով: Տղամարդկանց եւ երեխաների համար նախատեսված ծառայությունների գները չեն փոխվել:

Սգո ծիսակատարության համար վճարվող վճարները նույնն են մնացել:
Այս տարի` 2017-ի համեմատությամբ, 0,1 տոկոսով բարձրացել են մանկամսուրների, երեխայի խնամքով զբաղվող կազմակերպությունների ծառայությունները: Նույնն են մնացել բանկերի, փոստային բաժանմունքների ծառայությունների գնացուցակները:

Փոխարենը 0,1 տոկոսով էժանացել են անձնական հիգիենայի, առողջ ապրելակերպին եւ գեղեցկությանը վերաբերող միջոցները: Նախորդ տարվա համեմատությամբ, 1,8 տոկոսով նաեւ ճամփորդական պարագաներն են էժանացել: Ոսկերչական զարդերն ու ձեռքի ժամացույցները թանկացել են 0,6 տոկոսով: Անձնական օգտագործման էլեկտրական սարքերի գներն էլ 0,2 տոկոսով է բարձրացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728