Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամու տարածքային նկրտումների դեմն առնելու միակ ճանապարհը ազգ-պետություն դառնալն է». Կարապետ Ռուբինյան

Փետրվար 17,2018 14:59

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն այսօր ճակատի անդամների մասնակցությամբ կազմակերպած քննարկմանն անդրադարձավ Արցախյան շարժման 30-ամյակին՝ այն որակելով որպես պատմության փայլուն էջ: Կարապետ Ռուբինյանը ճակատի անունից հայտարարություն արեց, որում ասվում է. «Արցախյան շարժման շնորհիվ ազատագրվեց Արցախն ու հիմնվեց Հայաստանի անկախ պետությունը: Իրար հաջորդող ընտրությունները կեղծող իշխանությունների շնորհիվ այսօր խամրել է բարեկեցիկ հայրենիք ունենալու հույսը, ինչի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ լքում են երկիրը: Հայաստանը կանգնած է անկախ պետականության կորստի շեմին»:

Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ ներկայիս իշխողները դարձել են մեր պետականության ոչնչացմանը ձգտող ուժերի աջակիցը. «Թշնամու տարածքային նկրտումների դեմն առնելու միակ ճանապարհը կրկին միասնական ազգ-պետություն դառնալն է եւ այս ապօրինի ռեժիմից ազատվելը: Այս գործում ծավալուն ներդրում պետք է ունենան Արցախյան շարժման պայքարի ոգին պահպանած մարդիկ եւ անկախ ՀՀ-ում ծնված երիտասարդությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728