Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գործողությունների հիմնական նպատակն է հայաստանցիների ամենօրյա կյանքի որակի բարելավումը». Պյոտր Սվիտալսկի

Փետրվար 17,2018 15:49

Նախորդ շաբաթ ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրեց ԵՄ-ի աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիք: Այդ գործիքները պետք է օգնեն երկրի քաղաքացիներին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին ուղարկել ու ստանալ ավելի արագ պատասխաններ պետական հաստատություններին հասցեագրված հարցերի և բողոքների համար:

Համաձայն ԵՄ-ի տեղեկատվության, այս էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային արդարադատության գործիքների (www.e-hotline.am և  www.e-request.am) նպատակն է բարելավել պետական ծառայությունների պատասխանականությունը՝ դրանք առավել հասանելի դարձնելով հանրության համար: Այս գործիքները պետք է նպաստեն թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և հայկական պետական մարմինների շրջանում լավ կառավարման խթանմանը:

«Այս գործողությունների հիմնական նպատակն է օգտակար լինել հայաստանցիներին՝ նրանց ամենօրյա կյանքի որակի բարելավման հարցում: Եվ այդ առումով մենք առաջ ենք շարժվում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երևանում կայացած էլեկտրոնային գործիքների շնորհանդեսի ժամանակ:

«Սա անչափ հաճելի առիթ է Եվրոպական Միության համար, քանի որ այս ծրագրերը Հայաստանը դարձնում են միջազգային հանրության առաջատար՝ այսպիսի նորարարական գործիքների ներդրման առումով»,- իր խոսքը շարունակեց դեսպանը:

Հայաստանում նոր ներդրված էլեկտրոնային գործիքները կհամալրեն էլեկտրոնային կառավարման մյուս գործիքներին, որոնք նախորդիվ ստեղծվել են ԵՄ-ի աջակցության շնորհիվ: Դրանք են՝ վերջերս գործարկված e-draft.am, e-civil registry, e-notary և e-police համակարգերը:

Հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728