Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրացատկորդներն այս տարի կարեւոր մեկնարկներ ունեն

Փետրվար 17,2018 23:22

Ջրացատկի Հայաստանի հավաքականը մրցաշրջանին նախապատրաստվում է Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում: Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի փոխանցմամբ, փետրվարի 23-25-ը Գերմանիայի Ռոստոկ քաղաքում կկայանա ջրացատկի «Գրան Պրիի» փուլը, որին կմասնակցեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ Լեւ Սարգսյանը:

Բայանդուրյանը եւ Հարությունյանը հանդես կգան 10 մետր աշտարակացատկում, Վարդանը կմրցի նաեւ 3 մետր ոստնակացատկում, իսկ Հարությունյանը եւ Սարգսյանն ուժերը կփորձեն  10 մետր սինքրոն ցատկում:

«Ապրիլին կմեկնենք Կիեւ՝ Ուկրաինայի գավաթի բաց խաղարկություն (ապրիլի 10-15), որտեղ տղաների համար անպայման մրցանակային տեղ զբաղեցնելու համար պայքարի առաջադրանք չի դրվի: Նրանք կմրցեն. Այսպես ասած, ազատ ծրագրով եւ հանդես կգան տարբեր մրցաձեւերում: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքականին կմիանա Ազատ Հարությունյանը, որը հանդես կգա ոստնակացատկում: Ամենայն հավանականությամբ, եղբայրներն ուժերը կփորձեն նաեւ 3 մետր սինքրոն ոստնակացատկում:

Կիեւի մրցաշարը Եվրոպայի առաջնությանը (Շոտլանդիա, օգոստոսի 3-12) նախապատրաստվելու կարեւոր փուլ է»,-Aravot.am-ին ասաց Հրաչյա Չանդիրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728