Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը չպետք է համարձակվի հայտարարություններ անել մեր հայրենիքի սուրբ հողերի օտարման մասին». «Երկիր Ծիրանի»-ն՝ Արցախում (Տեսանյութ)

Փետրվար 18,2018 15:00

Փետրվարի 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այցելեց Արցախ:  Այս տեղեկությամբ տարածված մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Նույն օրը կուսակցության անդամները եղան Արցախի Գանձասար վանական համալիրում, որտեղից Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ կարճ ուղերձով, Դադիվանք վանական համալիրում և Սարսանգի ջրամբարում:

Փետրվարի 18-ի առավոտյան «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այցելեցին Ստեփանակերտի Զոհված մարտիկների հուշահամալիր` «Եղբայրական գերեզմանատուն»` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմին և ազատամարտում նահատակված հերոսների հուշաքարին:

Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, թե կուսակցությունն իր հարգանքն է մատուցում մեր հերոսներին և Արթուր Մկրտչյանին, ով իր կյանքի գնով հիմնադրեց Արցախի Հանրապետությունը: Կուսակցության նախագահը շեշտեց, որ անցել է շուրջ 30 տարի, բայց դե յուրե դեռ միասնական չենք, հավատում ենք այդ օրվա գալուն ևս` Արցախը միասնությանը Հայաստանի Հանրապետության հետ, և փետրվարի 20-ին կուսակցությունը Երևանից կհրապարակի միասնության ուղերձ:

«Երկիր Ծիրանի»-ի նախագահը ընդգծեց, թե որևիցե մեկը չպետք է համարձակվի հայտարարություններ անել մեր հայրենիքի սուրբ հողերի օտարման մասին` ափսոսանք հայտնելով, որ այդ տեսանկյունից` այս 25 տարիները սակարկության տարիներ էին, ինչի հիմքում բռնապետական համակարգն է` Արցախյան հարցի շահարկումով: Մինչդեռ, հավելեց Զարուհի Փոստանջյանը, մենք այդ հարցը վաղուց լուծել ենք և վաղուց պետք է լինեինք որպես միասնական պետականություն` ընդգծելով, որ 30 տարի առաջ հենց այդ կարգախոսն էր, որ համախմբեց մեր ողջ ազգին, և այսօր այդ համախմբումը պետք է նորից ի ցույց դնենք, որովհետև ամենակարևորը` մեր ազգի միասնությունն է և Միացյալ Հայրենիքի գաղափարը:

Կուսակցության անդամները ևս իրենց խոսքում նշեցին, որ արյամբ ազատագրված մեր Հայրենիքը ազգինն է ու մեր ժառանգներինը, այնինչ Արցախն ազատագրած մեր հերոսներն այսօր բանտերում են:

«Երկիր Ծիրանի»-ն շարունակում է ընդվզման ուղերձի քարոզարշավը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

18 փետրվարի 2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728