Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ, իտալացի, վրացի, իսպանացի երիտասարդները` ձեռներեցության մասին

Փետրվար 18,2018 19:51

Երևան, փետրվար 18, 2018

Հայ, իտալացի, վրացի և իսպանացի երիտասարդները հավաքվել էին Երևանում «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի շրջանակներում քննարկելու ձեռներեցության հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։ Համաժողովի հիմնական նպատակն էր երիտասարդներին ներկայացնել զբոսաշրջության կարևորությունը տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ինչպես նաև ծանոթացնել նրանց երիտասարդ ձեռներեցների համար զբոսաշրջության ոլորտում առկա լայն հնարավորությունները։

«Զբոսաշրջիկների աճող ցուցանիշները խոսում են այն մասին, որ զբոսաշրջությունը զարգացման մեծ ներուժ ունի մեր երկրում և այս ներուժը պետք է կարողանալ այնպես օգտագործել, որ հասարակության բոլոր շերտերը և հատկապես երիտասարդները, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, կարողանան սրանից օգտվել։ Այս տեսանկյունից կարևոր է զբոսաշրջության ոլորտում ձեռներեցության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը», -նշեց միջոցառման կազմակերպիչ Երիտասարդների փոխանակում և համագործակցություն կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։

«Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովն Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երազիր, Հավատա, Իրագործիր» կարողությունների զարգացման մեկամյա ծրագրի մեկնարկային միջոցառումն էր։

Համաժողովի մասնակիցների շարքում էին ՀՀ Զբոսաշրջության Պետական Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Երևանի քաղաքապետարանի Զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով և  ելույթներ ունեցան Հայաստանում զբոսաշրջության առկա վիճակի, ինչպես նաև պատմեցին այն միջոցառումների մասին, որոնք իրականցվում են թե Երևանի, թե Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով։ Երիտասարդների համար նմանատիպ միջոցառումների կարևորության քննարկման համար համաժողովի մասնակիցներին միացավ նաև Հայաստանում ԵՄ Պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գռլիցան։

Ձեռներեցներ միջազգային համաժողովի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728