Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Արմատապես փոխելու ենք բարձրագույն կրթության համակարգը»

Փետրվար 19,2018 15:01

«Փոփոխությունների է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգը` առաջիկա երեք տարիների ընթացքում: Նպատակը մեկն է՝ այն ձեւը, որը ճանաչելի է եւ ընդունելի է Եվրոպայի համար, մանավանդ Բոլոնիայի գործընթացի մեջ ենք, բերել իսկապես բարձր վիճակի»,- փետրվարի 19-ին կայացած ասուլիսում հայտարարեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Սա անելու համար մենք պետք է արմատապես փոխենք մեր բարձրագույն կրթության համակարգը, փոխելը նախ եւ առաջ նաեւ կառավարման ձեւն է, համալսարանների անկախության կտրուկ մեծացումը, բայց նաեւ համալսարաններին պետք է տրամադրվի օգնություն, որպեսզի իրենք կարողանան իրացնել իրենց հնարավորությունները: Այդ իմաստով իրականացվել է բավականին լուրջ աշխատանք: Միայն 2017թ. մեր համալսարաններին տրամադրել ենք միայն պետական բյուջեից վարկային ծրագրով 1 միլիոն 173 հազար դոլարի ծրագիր: Դրանք 12 դրամաշնորհային ծրագրեր են: 2018 թ.-ին մոտ մեկ միլիոն էլ կտրամադրենք, բայց արդեն հստակ ուղղվածությամբ, կփորձենք ուղղվածությունը դնել հատկապես Ֆիզիկայի ինստիտուտի շուրջ ձեւավորվող գիտական ցանցային համակարգի վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728