Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի հայոց պատրիարքարանը վերադարձրել է «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը. «Ժամանակ»

Փետրվար 19,2018 15:46

Հանրապետական շրջանում հայերից բռնագրաված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին:

Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին:

Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2014-ի հուլիսին: Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել բարձր ատյանի դատարան: Շուրջ 3 ու կես տարի շարունակված դատական գործընթացի արդյունքում վճիռ է կայացվել շենքի նկատմամբ ճանաչել Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:

Նշվում է, որ առաջիկայում վճռաբեկ դատարանը պատկան մարմիններին պատրիարքարանին սեփականության վկայական տրամադրելու համար անհրաժեշտ իրավական գործընթացները սկսելու կարգադրագրեր կուղարկի:

Նշենք, որ  «Սանասարյանի հան» անվանումով այս շենքը, որը հայ համայնքին վերադարձնելու համար հայցով դատարան էր դիմել Պոլսի Հայոց պատրիարքարանը, կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել: Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո Հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728