Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերի» տեսախցիկը խախտումը թողած` մեքենայի մեջ սիրով զբաղվող զույգին է նկարում

Փետրվար 19,2018 16:13

Քաղաքակիրթ աշխարհում վաղուց գոյություն չունեն «Կարմիր գծեր» եւ աշխարհում կանխարգելում են, ոչ թե պատժիչ գործողություն կատարում:

Այսօր «Հայացք» ակումբում ներկայացնելով վարորդների դժգոհություններն, ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը: Նա իր հետ բերել էր փաստաթղթերի տրցակ. դրանք տասնյակ վարորդների բողոքներն էին, որոնք պարոն Արիստակեսյանի ջանքերով բողոքարկվել էին ու վճիռները եղել էին հօգուտ վարորդների:

Պարոն Արիստակեսյանի խոսքով, բազմաթիվ վարորդներ նյարդեր ու ժամանակ խնայելու համար «գլուխ չեն դնում» եւ սուսուփուս տանում, «Կարմիր գծերի» տուգանքները վճարում են, սակայն այս ոլորտում Սահմանադրությանը հակասող մի շարք կետեր կան: Նախ` վարորդները պատշաճ չեն տեղեկացվում` ինչպես որ օրենքն է պահանջում եւ առանց նրանց գիտության տուգանքները կրկնապատկվում են ու մի կլորիկ գումար դառնում: Ըստ նրա, ծանուցումը տեղ չհասնելուց հետո դրվում է azdarar.am կայքում, մինչդեռ օրենքում չի պահանջվում, որ վարորդները պարտավոր են ինտերնետից օգտվել իմանալ, եւ դրա համար համապատասխան տեխնիկա ունենալ:

Մանրամասները` տեսանյութում

Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով, «Կարմիր գծերի» ակտերում նշված է, որ վարորդին տուգանել են լուսանկարի եւ տեսախցիկի տեսանյութի հիման վրա, սակայն ոչ բոլոր «Կարմիր գծերն» են կահավորված տեսախցիկով եւ եթե վարորդը պահանջի տեսանյութը, ապա քաղաքապետարանը չի կարող այն տրամադրել, քանի որ այն, պարզապես գոյություն չունի:

Նման դեպքերում, ըստ Արտակ Խաչատրյանի, գործը կարճում են:

Պարոն Խաչատրյանը, վարորդների խնդրանքով տեսանյութերն ուսումնասիրելիս, զավեշտալի դեպքեր է հայտնաբերել: Տեսախցիկներին հետեւող աշխատակիցները, որոնք սովորաբար խախտումը մեկ րոպեից ավելի չեն նկարահանում, կամ եթե նկարահանում են, ապա մի 10 վայրկյանով ավելի՝ 3-4 րոպե նկարահանում են կայանված ավտոմեքենայում տեղի ունեցածը. «Տղա-աղջիկ, ինչ ասես չեն անում եւ նրանք այդ բոլորը նկարահանում են, կամ խախտում թույլ տված մեքենայի վրա մի քանի վայրկյան պահում են, ապա տեսախցիկով հետեւում, ասենք` կարճ շրջազգեստով աղջկան, որը մոտակայքով անցնում է»:

«Կարմիր գծերը», Մովսես Արիստակեսյանի խոսքով, «մեկ անձին նվիրված բիզնես է` անպատիժ փող աշխատելու»:

Նրա խոսքով, կան արտոնյալներ, որոնք չեն էլ տուգանվում` չթույլատրված վայրերում կանգնելու համար, ինչպես օրինակ Երեւանի քաղաքապետարանի դիմաց կանգնող ավտոմեքենաներն են, որոնք քաղաքապետարանի աշխատակիցների ավտոմեքենաներն են: Դրանք ողջ օրը կայանում են դեղին գծերի վրա` չթույլատրված վայրում, սակայն նրանց նկատմամբ տուգաներ չեն կիրառվում:


Մովսես Արիստակեսյանը, որպես ասվածի ապացույց, մի քանի լուսանկարներ է արել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Ավտոմեքենաների լուսանկարները` Մովսես Արիստակեսյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Տեսախցիկներին հետեւող աշխատակիցները, որոնք սովորաբար խախտումը մեկ րոպեից ավել չեն անում ?????????????????

  2. Հարգելի Արա Շահբազյան, նյութում տեղի էր ունեցել վրիպակ, որն արդեն շտկված է: Շնորհակալություն Aravot.am կայք այցելելու համար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728