Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները

Փետրվար 20,2018 16:26

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի եւ հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ մասնակիցները՝

1.Մհեր Արմենիա

2.Ռոբերտ Քոլոյան

3.Գեւորգ Հարությունյան

4.Լուսինե Մարդանյան

5.Նեմրա

Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող եւ վերահսկող օպերատորը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են եւ վերածվել միավորների։

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում ՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն Պողոսյանը, Ալտերնատիվ խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728