Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ հայ ժողովուրդս, դեռ կվերագտնենք այն Հայաստանը, որի երազը ծնվեց ղարաբաղյան Շարժման ընթացքում. Նարինե Մկրտչյան

Փետրվար 20,2018 17:49

Այսօր լրանում է ղարաբաղյան Շարժման 30-րդ տարեդարձը: Այդ պատմական իրադարձության առիթով շնորհավորելով հայ ժողովրդին՝ Հայաստանում և ի Սփյուռս աշխարհի, մաղթում եմ, որ Շարժման գաղափարները, արժեքները, սկզբունքները վերագտնվեն և տարածվեն յուրաքանչյուր հայկական միջավայրում և յուրաքանչյուր հայի սրտում:

30 տարին պատմական առումով կարճ ժամանակահատված է, սակայն բովանդակային առումով Շարժման և նրա հաջորդող մի քանի տարիները Հայաստանի համար եղել են վճռորոշ՝ հագեցած բուռն իրադարձություններով. համաժողովրդական ընդվզում, որը պատմության մեջ մտավ ղարաբաղյան Շարժում անվամբ, ավերիչ երկրաշարժ, Հայաստանի անկախացում, պատերազմ, Ղարաբաղի ազատագրում, աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխություններ, նոր՝ անկախ պետականության հիմքերի ձևավորում:

Հիրավի, եզակի ժամանակաշրջան հայ ժողովրդի պատմության մեջ: Եվ որքան հեռանում ենք 1988թ. այդ օրերից, այնքան այն ավելի մեծ արժեք և նշանակություն է ստանում, ցավոք, նաև՝ լայն զանգվածների շրջանում մեծանում է անտեղյակությունը և Շարժման դերի ընկալումը՝ Շարժման դեմ իրականացված կոշտ քարոզչության և այն գիտակցաբար մոռացության մատնելու հետևանքով: Մինչդեռ:

Իր պատմության ընթացքում, տևական պարտություններից հետո, հայ ժողովուրդը տարավ կարևոր հաղթանակ ղարաբաղյան պատերազմում՝ ապավինելով սեփական ուժերին, հայ ժողովրդի միասնականությանը և մտավոր ներուժին՝ հաղթահարելով զոհի հոգեբանական բարդույթը:

Քանի դեռ ողջ են Շարժման առաջամարտիկները, մասնակիցները, ղեկավարները, հայ պատմագրությունը մեծ անելիք ունի՝ վերհանելու ղարաբաղյան Շարժման խնդիրները, նրա ուժգնության սկզբնաղբյուրը, Շարժման պատմաքաղաքական մեծ նշանակությունը հայ ժողովրդի համար:

Շնորհավորում եմ Շարժման բոլոր մասնակիցներին՝ հանրահավաքների շարքային մասնակցից մինչև «Ղարաբաղ» կոմիտեի տարբեր կազմերի անդամներին, Օպերայի հրապարակի ժողովրդին ամբողջությամբ: Մեր խոնարհումի խոսքերը ղարաբաղյան մարտերում և պատերազմում բոլոր զոհվածներին:

Մենք՝ հայ ժողովուրդս, դեռ կվերագտնենք այն Հայաստանը, որի երազը ծնվեց ղարաբաղյան Շարժման ընթացքում:

Շնորհավոր ղարաբաղյան Շարժման 30-րդ տարեդարձը:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728