Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի պապի օրհնանքը՝ Գյումրու քաղաքապետին

Փետրվար 21,2018 15:14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը:

Օրհնագրում մասնավորապես գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:

Հիշեցնենք, որ Հռոմի պապը Գյումրի էր այցելել 2016 թվականի հունիսի 25-ին՝ պատարագ մատուցելով Վարդանանց կենտրոնական հրապարակում: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի բնութագրմամբ էլ, դա պատմական օր էր Գյումրիի համար, քանի որ հանրային տարածքում աղոթք երբեք չի հնչեցվել. պատարագը սովորաբար սրբագործված տարածքում՝ եկեղեցում է մատուցվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728