Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդները որոշում են Հայաստանի չեմպիոններին

Փետրվար 21,2018 21:11

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել են ծանրամարտի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցում են մեր բոլոր ուժեղագույնները:

Բացառություն է կազմում միայն Գոռ Մինասյանը, որը մարզման ժամանակ թեթեւ վնասվածք է ստացել եւ այժմ բուժվում է եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, որի որակազրկման ժամկետը դեռ չի ավարտվել:

Կանանց պայքարում չեմպիոն ու մրցանակակիր դարձել են.

48 կգ. Ալեքսանդրիա Գրիգորյան՝ 92 կգ, Մարիամ Հայրապետյան՝ 86, Մերի Թովմասյան՝ 80:

53 կգ. Տանզելիա Գրիգորյան`129, Վալենտինա Մովսիսյան՝ 127, Աստղիկ Պողոսյան՝ 80:

58 կգ. Աննա Գովելյան` 168, Մարիամ Միքայելյան՝ 120, Արփինե Նիկոլյան՝ 110:

63 կգ. Իզաբելա Յայլյան` 202,  Շուշան Հակոբյան՝ 175, Ծովինար Կիրակոսյան՝ 150:

69 կգ. Լիաննա Գյուրջյան` 184, Միլենա Խաչատրյան՝ 174, Լուիզա Սահրադյան՝ 147:

75 կգ. Սոնա Պողոսյան` 230, Նանե Ստեփանյան՝ 148, Անի Բաբայան՝ 127:

90 կգ. Տաթեւ Հակոբյան` 210, Աիդա Մանուկյան՝ 177,  Անի Վարդազարյան՝ 175:

+90 կգ. Արփինե Դալալյան` 210, Դիանա Աղաբեկյան՝ 194, Վերոնիկ Մարտիրոսյան՝ 174:

Այսօր մրցահարթակը տրամադրվել է տղամարդկանց: Մրցումային առաջին օրը պայքարեցին 56 եւ 62 կգ քաշայիններին: Հաղթող եւ մեդալակիր դարձան:

56 կգ. Համլետ Մնացականյան՝  220 կգ, Արա Պողոսյան՝ 201 կգ,  Արեն Չատինյան՝ 196 կգ:

62 կգ. Խաչիկ Հարությունյան՝ 233 կգ, Արայիկ Պետրոսյան՝ 232 կգ, Հովհաննես Մարտիրոսյան՝ 227 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728