Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Ալբանիայի հետ հանդիպմանը

Փետրվար 21,2018 22:01

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն «Օլիմպավանում» սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մեր թիմի ճամբարում մարզվում է 13 բասկետբոլիստ՝ Ամիրան Ամիրխանովը, Լուկաս Ֆիշերը,  Անդրանիկ Չրաբաշը, Ալլան Հեսսը,  Անդրեյ Կոնստանտինովը, Արարատ Քոչինյանը, Ալբերտ Թադեւոսյանը, Էդգար Բաբայանը, Գեորգի Պոդկոլզինը, Դավիթ Խաչատրյանը, Արագատ Աբրամիանը,  Արման Հակոբյանը, Նիկիտա Զախարովը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը թիմին չեն միանա ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումներին մասնակցելու պատճառով:

Հայաստան-Ալբանիա խաղը կկայանա փետրվարի 25-ին, ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա»)  մարզահամալիրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728