Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հայաստանը չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել»

Փետրվար 21,2018 22:40

Այս շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը Ազգային Ժողովին: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո:

«Դուք տեղյակ եք, որ անհրաժեշտ է պատգամավորների 1/4 ստորագրությունը, մենք այդ ստորագրությունները կհավաքենք եւ պաշտոնապես կառաջադրենք ՀՀԿ խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու»,-ասաց Շարմազանովը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա քառօրյա նստաշրջանում ընտրելու են դատական բարձրագույն խորհրդի հինգ անդամներ, որի թեկնածուների հարցը այս շաբաթ ՀՀԿ-ն կքննարկի, ապա ԱԺ-ին կառաջարկի իրենց թեկնածուների ցանկը:

Ըստ Շարմազանովի, ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են Սերժ Սարգսյանի այցը Մյունխենի համաժողով. «Պետք է նշեմ, որ իր ելույթում նախագահը հստակ ազդակներ հղեց, որ մենք տարածաշրջանում կայունության ջատագովն ենք: Հաջորդ ազդակն այն էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են մնալ տարածաշրջանային սպառնալիք: ՀՀ-ն չի պատրաստվում միակողմանի զիջումներ անել Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններին: Մենք ստորագրել ենք առանց նախապայմանների պրոտոկոլներ, եւ Հայա ստանըերբեք թույլ չի տալու, որ որեւէ երկիր, այդ թվում նաեւ G20-ի անդամ Թուրքիան նախապայմանների լեզվով խոսի Հայաստանի հանրապետության հետ»:

Գերմանիայում խոսելով պատի քանդման մասին, ինչպես ասաց Շարմազանովը՝ «Նախագահը խոսելով Արցախյան հիմնահարցի եւ տարածաշրջանի կայունության մասին, դիպուկ նշեց, որ Ադրբեջանի նախագահի եւ ղեկավարության ցանկացած անպատասխանատու, գռեհիկ, միգուցե նաեւ զառանցանք, պետք է արժանանա միջազգային հանրության խիստ գնահատականին, քանի որ այդ անպարկեշտ հայտարարություններին հստակ գնահատական չի տրվում, դրանք հղի են լուրջ վտանգներով»:

ՀՀԿ խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՀ քսան համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին՝ թե՛ ավագանու, եւ թե համայնքապետի ընտրություններում:

Շարմազանովի խոսքերով՝ ՏԻՄ ընտրություններին իրենց թեկնածուներով մասնակցելու են նաեւ Բարգավաճ Հայաստան եւ ՀՅԴ-ն: Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ըստ Շարմազանովի, գուցե այն պատճառով, որ գուցե չեն կարեւորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, կամ գուցե չկան կայացած կառույցներ:

«Մենք պատրաստ ենք մրցակցության թե բարգավաճ Հայաստանի եւ ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ»,-ասաց Շարմազանովը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728