Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանին կրկին սպառնում է «Ժանգոտ կողպեք» մրցանակը. Անահիտ Բախշյան

Փետրվար 22,2018 11:36

Ես որպես Երևանի ավագանու անդամ արդեն 5 տարի գործում եմ օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակում ու նկատում, որ քաղաքապետարանում հետընթաց կա  ՏԻՄ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված «տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականություն, հրապարակայնություն ու թափանցիկություն, տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցություն» սկզբունքների հետ կապված: Հիշեցնում եմ, որ 2013 թվականին  Երևանի քաղաքապետարանը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/կ-ի կողմից արժանացավ  «Ժանգոտ կողպեք» մրցանակին: «Երևանի քաղաքապետարանն արժանացել է ժանգոտ կողպեք մրցանակին` որպես տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող կառույց: Ավելին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգրկվել է ԻԱԿ-ի 2013 թվականի 3-րդ եռամսյակային (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակում `ԻԱԿ-ի հարցումներին 1 ամիս 7 օր ուշացումով պատասխանելու համար:»

2013-ին հաջորդող տարիներին վիճակն աստիճանաբար բարելավվեց, բայց 2017թ. մայիսի ընտրություններից հետո ինֆորմացիայի ազատության հետ կապված հետընթաց է սկսվել : Կարող եմ հատ-հատ թվարկել ինֆորմացիայի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ Ձեր ջանքերը, բայց կբավարարվեմ միայն մեկով: Օրինակ, ի պատասխան Ձեզ ուղղված իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակի, որտեղ Ձեր խորհրդական պարոն Բաղդասարյանը վկայակոչելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ մասը, իր անունից մերժել է տրամադրել Երևանի թ.120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Դիանա Մուրադյանի դիպլոմի ու աշխատանքային գրքույկի պատճեները: Կրկին ստիպված եմ հիշեցնել, որ ավագանին, այսինքն նրա յուրաքանչյուր անդամ, վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, որը մասնավորապես նշանակում է ստուգել, թե Դիանա Մուրադյանը, ում 2017թ. դեկտեմբերին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը ազատել է աշխատանքից, որովհետև ԿԳՆ կրթության տեսչությունը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը քաղաքապետարանի կրթության վարչության գործունեության ստուգման արդյունքում արձանագրել է նրա աշխատանքային ստաժի անբավարար լինելը, ինչո՞ւ է կրկին նշանակվել այդ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դիանա Մուրադյանի կենսագրականը չկա նաև կայքում:

Իսկ Երևանի մասին օրենքի 18-րդ հոդվածի՝ «Ավագանին իրավունք ունի» 2-րդ կետի համաձայն ավագանու անդամն իրավունք ունի ստանալու քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների, իսկ կրթության մասին դիպլոմն ու աշխատանքային գրքույկը ոչ միայն գաղտնի համարվող փաստաթղթեր չեն, այլև տնօրենների մրցույթի ժամանակ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվող փաստաթղթեր են: Հետևաբար պնդում եմ տրամադրել իմ 29.01.2018թ. հ. Ե-3/118 նամակով թվարկված Երևանի թ. 120 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճեները:

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728