Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը

Փետրվար 22,2018 13:34

Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա մասնակցեց հատուկ ոլորավայրէջքին:

Հայտավորված 108 մարզիկներից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Կարապետյանը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը:

Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Փհենչհան-Երեւան

Հատուկ ոլորավայրէջքի մրցման մասին ավելի մանրամասն՝ «Առավոտի» վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728