Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Եղիշ պապին եւ ՀՀՇ-ի Գեւորիկը չեն տարել ղարաբաղյան շարժումը»

Փետրվար 22,2018 15:44

«Մեծ հարգանքով պետք է խոսենք այն մարդկանց մասին, ովքեր 70-ից ավելի տարի անց կարողացան Ղարաբաղի հարցը, հայկական հարցը հանել Լոզանի պայմանագրի պրեսի տակից»,- ՌԱՀՀԿ-ում կազմակերպված Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւերը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց նախկին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը:

Բանախոսը կարծում է, որ մենք հիմա կարող ենք Կարսի պայմանագիրը չեղյալ համարել. «Հիմա ով որ խոսում է սահմանների անձեռնմխելիության անթույլատրելիության մասին, նախ պետք է ասենք`ինքներս պարտավոր ենք հրաժարվել Կարսի պայմանագրից: Վրաստանը դա արել է եւ կարծես թե Վրաստանը դեռ կա»: Ղարաբաղյան շարժմամբ, ըստ Ազատ Արշակյանի, մենք փոխեցինք մեր կարգավիճակը:

Ասում է`Մինսկի խումբն իր վրա է վերցրել Լոզանի կոնֆերանսի տերերի գործառույթը եւ չեղյալ է հայտարարել այդ կոնֆերանսի արդյունքները, քանի որ երկու շաբաթ առաջ Մինսկի խումբը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը վիճելի է եւ այն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սահմանների անձեռմխելիությամբ եւ ուժի չկիրառման սպառնալիքի պայմաններով. «Դա մեծ հաջողություն է»:

«Այժմ մենք անընդհատ ասում ենք`մենք ենք մեր սարերը, Եղիշ պապին եւ ՀՀՇ-ի Գեւորիկը: Դրանով չի եղել: Հայաստանում եղել են մարդիկ, որ տեղյակ են եղել, մասնակից են եղել մեծ, գլոբալ աշխարհի ծրագրերին: Պանթուրքիզմը եւ պանիսլամիզմը վերացված չէ: Ասում են`Շուշին տվեցի՞ն մեզ: Այո: Շուշին մեզ տալը պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի դեմ էր»: Թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս հայերը Շուշին գրավեցին, հետաքրքրվել էր հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728