Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները Վազգեն Մանուկյանին դժգոհել են, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը

Փետրվար 22,2018 16:36

Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները բարձրացրել են գործարանի վերագործարկման անհրաժեշտության հարցը՝ դժգոհելով, որ ՀՀ կառավարությունից չեն արձագանքում իրենց նամակներին, չեն հանդիպում իրենց հետ և լսում իրենց հուզող հարցերը:

Նախկին աշխատակիցները կարծում են, որ գործարանը հնարավոր է վերագործարկել և ստանալ շահույթ: Նաև նշել են, որ այս պահին կան գործարանը վերագործարկել ցանկացող շահագրգիռ անձիք, սակայն ՀՀ կառավարությունը ընդառաջ չի գնում և չի աջակցում, որպեսզի վերջիններս աուդիտ իրականացնեն և անցնեն հետագա քայլերին:

Հանրային խորհրդի ղեկավարը Վազգեն Սաֆարյանին հանձնարարել է ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում կազմակերպել քննարկում ներդրում անել ցանկացող անձանց հետ, լսել նրանց առաջարկները և պարզել, թե որքանով են դրանք իրատեսական:

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Անի Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728