Լրահոս
Օրվա լրահոսը

Փելեշյանական կինոն մարմնավորում է մի ամբողջ ժամանակաշրջան, մտածողական մի ամբողջ համակարգ. Հարություն Խաչատրյանի ուղերձը

Փետրվար 22,2018 16:47

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի ուղերձը Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ կինոյի մեծագույն վարպետներից՝ Արտավազդ Փելեշյանին, ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, որում ասված է.

Մեծարգո Վարպետ

Հայաստանի կինեմտոգրաֆիստների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ փառահեղ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Մեծագույն երջանկություն է մեր կողքին ունենալ մի մարդու, որը ոչ միայն անգնահատելի ներդրում ունի համաշխարհային կինոյում, ոչ միայն հայ կինոն բարձրացրել ու ճանաչելի է դարձրել ամբողջ աշխարհում, այլև ստեղծել է բացառիկ մի երևույթ՝ փելեշյանական կինո, որն իր մեծությամբ, իր գաղտնիքներով, տիեզերական իր ընկալումներով, իր խոհափիլիսոփայությամբ վաղուց արդեն նույնականացված է մեր ժողովրդի անվան, մեր կինոյի պատմության ու նվաճումների հետ և հպարտության զգացումներ է առաջացնում յուրաքանչյուր հայի մոտ:

Փելեշյանական կինոն մարմնավորում է մի ամբողջ ժամանակաշրջան, մտածողական մի ամբողջ համակարգ, որը տարիներ շարունակ եղել է սերունդների ձևավորման ակունքներում, փառք և դափնիներ է բերել ոչ միայն հայ ու համաշխարհային կինոյին, մեր ժողովրդին, մեր երկրին, այլև ողջ կինոմշակույթին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ անկրկնելի այս օրվա առիթով, ցանկանում եմ ամուր առողջություն, խաղաղ ու ներդաշնակ ընտանեկան տարիներ, ստեղծագործական նոր ու երկար սպասված թռիչքներ և խոնարհումով փելեշյանական հանճարի առջև, սպասում նոր գործերի, որոնք նոր փայլ ու հպարտության նոր զգացողություններ են բերելու՝ որոնք էլ դառնալու են ժամանակակից կինոյում ևս մեկ նոր քայլի սկիզբ:

Հարգանքով՝ Հարություն Խաչատրյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728