Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ բնապահպան» անվանակարգում հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը

Փետրվար 22,2018 17:36

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի եզրափակիչ փուլին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է 2017 թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:

Մրցանակներ են հանձնվել երիտասարդ բնապահպան, գյուղատնտես, գիտնական, մշակութային գործիչ/կոլեկտիվ/, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ և գործարար անվանակարգերում։

Երիտասարդ բնապահպան անվանակարգում համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում ընտրվել էին Նարեկ Ադամյանի, Գոռ Գևորգյանի, Օվսաննա Հովսեփյանի թեկնածությունները։ Տեղում կազմակերպված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել, կենդանիների պաշտպանության բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ, փողոցային շներին օգնելու նպատակով հետևողական միջոցառումներ իրականացնող, «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, հաղթողին փոխանցելով մրցանակը, իր խոսքում կարևորել է միջոցառման կազմակերպման գաղափարը և շնորհակալություն հայտնել մրցանակակրին՝ ծավալած գործունեության համար։ Խ Հակոբյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում և մշտապես աջակցում է բնապահպանության՝ մասնավորապես կենդանիների պահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին և անհատներին։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728