Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալեցին, երբ ընտանիքներով Ռալֆ Յիրիկյանի հետ նստած էին ռեստորանում». Արմեն Լուսինյան

Փետրվար 22,2018 18:30

Շուշիի գումարտակի ազատամարտիկ Արմեն Լուսինյանի կարծիքով՝ խոսել Ժիրայր Սեֆիլյանի գործի մասին, հնարավոր չէ չանդրադառնալ ՀՀ ներկայիս քաղաքական իրավիճակին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Լուսինյանն ասաց. «Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում ոչ ոք չի կարող բացառել՝ այսօր կամ վաղը պատերազմ կարող է սկսվել: Սպառնալիքը բավական լուրջ է: Բայց ինչո՞ւ Հայաստան պետությունը՝ Արցախն էլ հետը, այդ պատերազմին չի պատրաստվում: Այս հարցի պատասխանն ի վերջո պիտի ստանա՞նք, թե՞ ոչ: Պետության՝ պատերազմին պատրաստվելը նշանակում է բանակը կարգի բերել, փորձել երկրում կոռուպցիայի դեմ պայքարել, քաղաքական դաշտն ավելի առողջացնել, հասարակությանը մոբիլիզացնել»:

Լինելով Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերը՝ պարոն Լուսինյանը հավաստիացրեց՝ նա երկար տարիներ հասկանում էր այս վտանգը:

Հիշեցնելով, թե ինչ նախաձեռնություններով է Ժիրայր Սեֆիլյանը հանդես եկել, նա ներկայացրեց Սեֆիլյանի և Ռալֆ Յիրիկյանի հետ առնչվող մի դրվագ. «2006-ին Ժիրայրը հանդես եկավ հայ կամավորականների համախմբում կոչվող նախաձեռնությամբ: Իր մարտական ընկերներին հավաքեց:

Նպատակն Արցախի պաշտպանությունն էր՝ նկատի ունենալով ազատագրված տարածքները: Առաջին հավաք-ժողովից անմիջապես երկու օր հետո Ժիրայրին ձերբակալեցին: 2006-ին Բեյրութից իր պատանեկության, երիտասարդության շրջանի ընկեր Ռալֆ Յիրիկյանի հետ ռեստորանում գտնվելով՝ նրանց շուրջկալ արեցին ու ձերբակալեցին: Ոչ մի հիմք չկար: Ձերբակալեցին, հետո փորձեցին գործը կարել: Մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր ձևակերպմամբ, բայց դատավարության ժամանակ չկարողացան ապացուցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728