Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում զոհված Գրիգորի ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է

Փետրվար 22,2018 22:55

Այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից է։

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա տան 3-րդ՝ կրտսեր զավակն էր․ ունի իրենից մեծ քույր և եղբայր։ Հայրը, գյուղապետի տեղեկացմամբ, վաղուց արտագնա աշխատանքի էր գնում Ռուսաստանի Դաշնություն, իսկ մայրը վերջերս էր գնացել հոր մոտ։

«Շատ խելոք, շնորհքով մարդիկ են, գործերը Ռուսաստանի Դաշնությունում նորմալ ընթացքի մեջ են, լսել եմ, որ հայրը սկզբում Յակուտիայում էր, հիմա ասում են, թե Կրասնոդարում են։

Ընտանիքի անդամներից ոչ մեկը գյուղում չէ, թեև իրենք սեփական տուն ունեն գյուղում, բայց, հարազատներից գյուղում բնակվող մարդիկ կան։ Ես դեպքից մանրամասներ չգիտեմ, գիտեմ միայն, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից է մահացել։ Մի քանի ամիս բան էր մնացել Գրիգորի վերադարձին, իրեն բանակ տարան 2016 թվականի հուլիսին։ Դպրոցն ավարտելուն պես բանակ է գնացել»։

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Գրիգոր Եղոյանին Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն։

Զոհված զինծառայողին, ամենայն հավանականությամբ, հայրենի գյուղ կտեղափոխեն վաղը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728