Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում

Փետրվար 22,2018 23:58

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ:

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ եւ կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետեւաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունակի աշխատանքները եւ հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728