Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային գրադարանի 2017-ի աշխատանքը՝ «շատ լավ», բայց «մթնոլորտի փոփոխության կարիք կա»

Փետրվար 23,2018 13:20

«Շնորհակալություն ձեզ և ձեր ղեկավարած կոլեկտիվին: 2017-ին դուք կյանքի կոչեցիք Գրատպության թանգարանը, նոր շնչառություն հաղորդեցիք Ազգային գրապալատին», – Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին ու նրա ղեկավարած կոլեկտիվին ուղղված երախտագիտության խոսքից զատ, նախարար Ամիրյանը լավ աշխատանքի համար մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրեց Գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին:

2017-ին Գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա ընթացքում գրադարան է այցելել շուրջ 247 հազար մարդ: Ինչպես ամեն տարի, 2018-ին ևս պետական բյուջեից հատկացվող գումարով (20 միլիոն դրամ) Գրադարանը «կթարմացնի» իր գրադարանային ֆոնդը:

«Ի՞նչ գրականություն է ձեռք բերելու Ազգային գրադարանը: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու գրականություն ընտրելիս: Արդյո՞ք ուսումնասիրում եք Գրադարանի փաստացի և հնարավոր ընթերցողների պահանջարկը», – հարցերը նախարարն ուղղեց Գրադարանի տնօրենին:

Արմեն Ամիրյանի համոզմամբ, Ազգային գրադարանի քաղաքականության հիմքում պետք է կարևորվի ընթերցողի պահանջարկը, իսկ հիմնական թիրախը պետք է լինի երիտասարդությունը, մասնավորապես, ուսանողությունը:

Մասնագիտական գրականություն, որի փնտրտուքը վերջիններից երկար ժամանակ ու ջանք է պահանջում, հաճախ՝ անարդյունք: Գեղարվեստական, թարգմանական գրականություն… Ի վերջո, պահանջված գրականություն, որն այսօր հասանելի չէ Ազգային գրադարանի ընթերցողներին: Տիգրան Զարգարյանին նախարարը հորդորեց խորապես ուսումնասիրել պահանջարկը, անհրաժեշտ գրականությունը ձեռք բերելու համար համագործակցել միջազգային կրթական կառույցների, Հայաստանում գործող դեսպանատների, հնարավոր բոլոր օղակների հետ:

Նախարարի հաջորդ պահանջն էր, որպեսզի նորացված գրադարանային ֆոնդի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճորեն տարածվի հնարավոր բոլոր միջոցներով՝ սոցցանցերով, բջջային համապատասխան հավելվածով և այլն:

Ազգային գրադարանի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց նաև Գրադարանի բակում երիտասարդների համար հաճելի միջավայր ստեղծելու գաղափարը:

«Ազգային գրադարանում միջավայրի որոշակի փոփոխություն է պետք՝ մուտքից մինչև բակը: Անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ, որը երիտասարդներին կբերի դեպի գիրքը: Գիրք կարդալը պետք է դարձնել նորաձև: Աշխատեք ոճաբան-ձևավորողների հետ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել այն մթնոլորտը, որտեղ երիտասարդները հաճույքով ժամանակ կանցկացնեն: Գիտեմ, որ հրաշալի աշխատանք եք անում: Կցանկանայի, որ այդ աշխատանքին զուգահեռ Գրադարանում ապահովեիք նաև այս մթնոլորտը»,-ասաց Արմեն Ամիրյանը

 ՀՀ մշակույթի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Այս տարի ազգային գրադարանի գիտական բաժնում դադարեցվեց Ռուսաստանի թեկնածուականները պարունակող կայքից օգտվելու ծառայությունը: Ընթերցողը փաստացի զրկվեց , իր մասնագիտական ուսումնասիրությունը բնագավառի միջազգային փորձով հարստացնելու հնարավորությունից: Սա և՛ կրթության, և՛ գիտության, և՛ մշակույթի շահերին հակսող իրողություն է, ինչը նշյալ ոլորտները համակարգող երկու նախարարությունների շտկելիքն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728