Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը «Զվարթնոց»-ի աշտարակի, «Երիտասարդական պալատի» ու ճոպանուղու լինել-չլինելու մասին

Փետրվար 23,2018 14:14

«Զվարթնոց» օդանավակայանի աշտարակն ու փոքր օղակաձեւ ծավալը կպահպանվի: Այսօր այս մասին հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա ասաց, որ դեռեւս անհայտ է մեծ օղակաձեւ ծավալի հարցը, սակայն օդանավակայանի կոնցեսիոների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
«Մենք մի կողմից ունենք նոր օդանավակայան, որը պետք է զարգանա եւ զարգանում է, եւ ունենք մի կառույց, որն այդ զարգացմանը եւ այսօրվա տեխնոլոգիաներին չի բավարարում: Մեր մոտեցումը հետեւյալն է, որ դա պետք է պահպանել»:

Հարցին, թե «Երիտասարդական պալատի» եւ այլ կիսակառույցների խնդիրը ինչպես է լուծվելու, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ արդեն շարժ կա. սկսվել է Աբովյան փողոցում` Երեւան հյուրանոցի դիմաց կիսակառույցի շինարարությունը, «Դվին» հյուրանոցի», կայարանամերձ հրապարակում տարիներ ի վեր կիսատ մնացած շենքի քանդման եւ նոր շինարարության աշխատանքները: Մասնավորապես` Սասունցի Դավթի հրապարակին մերձ այդ տարածքում, ըստ Նարեկ Սարգսյանի, կառուցվելու է 3 եւ ավելի բարձր աստղանի հյուրանոցներ`60 միլիոն դոլար ներդրմամբ:
«Երիտասարդական պալատի» մասով, սակայն, Նարեկ Սարգսյանը նորություն չուներ. մեկ ամիս առաջ հանդիպել է սեփականատիրոջը եւ քննարկել են այս բիզնես ծրագրում այլ ներդրողներ ներգրավելու հարցը, քանի որ որպես մեկ ներդրումային ծրագիր, այն, ըստ կոմիտեի ղեկավարի, շատ բարդ է եւ մեծ միջոցներ են պահանջվում:
Նարեկ Սարգսյանն ասաց, որ կիսակառույցների սեփականատերերի նկատմամբ, որոնք տարիներով մայրաքաղաքի կենտրոններում տարածքներ են զբաղեցնում, սակայն այդպես էլ շինարարությունն ավարտին չեն հասցնում, հնարավոր է լրացուցիչ հարկեր կիրառվեն. «Ստիպված կլինեն կամ արագ ձերբազատվել այդ կառույցից կամ` կառուցել»:

Պարոն Սարգսյանը, հարցին էլ, թե ճոպանուղու վերագործարկում նախատեսվում է թե ոչ, պատասխանեց, որ դեռ պարզ չէ, կախված է, թե մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցն ինչպես կնախագծվի:

Aravot.am-ի հարցին, թե տնտեսագետները մտահոգություն են հայտնում, որ եկամտահարկի օրենքի փոփոխությամբ, այս տարի շինարարության ծավալները կնվազեն, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ այդ փոփոխությունով, ինքն էլ հիացած չէ. «Մեր ակտիվ ներդրողները, ներդրումային ընկերությունները, նույնպես հիացած չեն»:

Պարոն Սարգսյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728