Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել և առաքել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները. «Երկիր Ծիրանի» (Տեսանյութ)

Փետրվար 23,2018 18:17

Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների դեմ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելուց հետո մինչ օրս որևիցե մի անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:

Այս անպատժելիության հետևանքով՝ շարունակում են խոչընդոտել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները: Այսպես, թույլ չեն տալիս խմբակցության ծառայողական մեքենայի կայանումը քաղաքապետարանի ավտոկայանատեղիում, չեն մաքրում խմբակցության աշխատասենյակը, արգելում են լրագրողների աշխատանքը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հետ, քաղաքապետարանի կայքէջից հեռացնում են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների ինքնակենսագրականները:

Այսօր այս ամենին գումարվել է ևս մեկը՝ քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պարտավոր է իրականացնել նամակների փոստային առաքումը, հրաժարվել է ընդունել և առաքել  «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված նամակները: Մինչդեռ Երևանի ավագանու անդամների կողմից նամակներ և դիմումներ ուղարկելը Երևանի քաղաքապետարանից հանդիսանում է յուրաքանչյուր խմբակցության աշխատանքի բնականոն մասը:

Սույն և վերոնշյալ փաստերը վկայությունն են ՀՀԿ-ի կողմից արհեստական և էժանագին խոչընդոտներ հարուցելու ապօրինի մոտեցման և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բնականոն գործունեությունը նման կերպով խաթարելու պարզունակ ընկալման:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

23 փետրվարի 2018

Երևան    

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728