Լրահոս
Օրվա լրահոսը

«Լա՞վ եք, պարոն Կոստանյան, դուք ձախողված դատախազ եք». Լեւոն Բարսեղյանը Կոստանյանին հարցրեց, թե գիշերները ո՞նց է քնում

Փետրվար 23,2018 19:01

Այսօր Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած ԱԺ լսումների ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանին դիմելով՝ ասաց.

«Լա՞վ եք, պարոն Կոստանյան, դուք ձախողված դատախազ եք: Առյուծի սիրտ պիտի ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համարձակվի գալ այստեղ այս հանրային լսումներին: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր: Դո՛ւք եք ասել: Այսինքն, դուք գիտեիք, որ Քոչարյան Ռոբերտը ինչ պիտի ասի, դա արժեքավոր չէ եւ դրա համար կարիք չկա նրան լսել: Վկաներ չկան, բաներ չկան,, հասկացա՛նք, լսել ենք տասը տարի: Վերեւից սկսեիք, հարցաքննեիք վերեւից ներքեւ»:

Բարսեղյանն ասաց, որ այլ ձախողված գործերից Կոստանյանի չի ուզում պատմել, միայն շնորհակալություն հայտնեց հեգնանքով, որ Կոստանյանը ՌԴ սահմանադրությունից չմեջբերեցիք. «Հուսամ, գիշերները լավ եք քնում»,- ամփոփեց նա:

Ավելի ուշ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Որ պահին դուք լինեիք իմ աշխատանքի գնահատողը, որ պահին դուք որոշեիք, թե ես հաջողված դատախազ եմ, դա իմ համար կլիներ անձնական վիրավորանք»:

Նա ասաց,որ եթե ինքը լուրջ հարցով քննարկելու արդյունքում հարցազրույց է տալիս լուրջ թեմայով եւ Բարսեղյանին ընդամենը հետաքրքրում է Կոստանյանի ֆիզիոլոգիական վիճակը, դա վատ չի, լավ է: Կոստանյանն ասաց, որ իր արտահայտած ամեն կարծիքի համար եւ իրավական եւ հատկապես բարոյական հարթության վրա պատասխան է տվել եւ տալու է: Իսկ Լեւոն Բարսեղյանն արձագանքեց, որ եթե Կոստանյանը վիրավորվել է, կարող է իրեն դատի տալ՝ վիրավորանքի համար, իսկ ինքը պարտավոր է որպես հարկատու մտահոգվել իր հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյաների առողջությամբ եւ հանգիստ քնով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728