Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանն անակնկալի է բերել Արթիկի ուժայիններին․ նա պաշտոնազրկել է երիտասարդ ոստիկանապետին

Փետրվար 23,2018 22:50

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել ու կադրերի ռեզերվ է ուղարկվել Արթիկի երիտասարդ ոստիկանապետ Խորեն Բարխոյանը։ Թե ո՞րն է եղել պատճառը, նրա գործընկերները հստակ չգիտեն, չեն հիշում նաև մի այնպիսի դեպք, որն առիթ կդառնար պաշտոնազրկման։

Մեր աղբյուրների փաստմամբ, ՀՀ ոստիկանապետի այս որոշումը ոչ միայն անակնկալի է բերել Խորեն Բարխոյանին, որն, ի դեպ, մի քանի օր է՝ գտնվել է մայրաքաղաքում վերապատրաստման մեջ, այլ Արթիկի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իսկ Գյումրիի գործընկերներն անգամ տեղյակ չէին այս պաշտոնազրկումից։

Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանն այս պաշտոնին էր նշանակվել ուղիղ մեկ տարի առաջ, երբ ԱԺ ընտրություններին ընդառաջ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել էր Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանին: Վերջինս համարվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանի մտերիմներից։

Ի դեպ, խոսակցություններ են պտտվում, որ հենց Տիգրան Պետրոսյանին կվերանշանակեն իր հին պաշտոնում։ Ըստ նույն խոսակցությունների, Վլադիմիր Գասպարյանն անգործ չի թողնելու նաև Խորեն Բարոխյանին, քանի որ սկանդալային որևէ իրադարձություն նրա պաշտոնավարման ընթացքում տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանը մի կարճ ժամանակահատված զբաղեցրել է նաև Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը, սակայն Վլադիմիր Գասպարյանը նրան մայրաքաղաք տեղափոխեց՝ նշանակելով ավելի ցածր պաշտոնի:

Իսկ մի քանի ամիս անց նրան վստահվեց Շիրակի մարզի՝ իրավապահների նկատմամբ թերևս ամենաբծախնդիր ու պահանջկոտ ժողովուրդ ունեցող տեղանքի՝ Արթիկի տարածաշրջանի ոստիկանապետի պաշտոնը։ Այստեղ, թեև հանցագործությունները Գյումրու հետ համեմատ քիչ են, սակայն ոստիկանապետի նկատմամբ պահանջկոտ է ժողովուրդը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728