Լրահոս
Օրվա լրահոսը

Նյարդայնացնող դեղեր. «Ազգ»

Փետրվար 24,2018 11:52

Հայաստանում ընդունված գրեթե բոլոր որոշումները, օրինակ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու մասին, եւ վերջինը` սա, ընդհանուր առմամբ ճիշտ են: Բայց կոնկրետ դեղերի հետ կապված խնդիրն այն է, որ քաղաքացուն պետք է բժշկի մոտ ուղարկել, ոչ թե դեղատոմսեր պարտադրելով, այլ բժշկի որակավորումն ու հիվանդանոցային պայմանները (ներառյալ պոլիկլինիկաների հերթերը եւ զուգարանները) բարելավելով: Այսինքն` նախ պետք է սա կարգավորել, նոր ասել` հարգելի քաղաքացի, այսուհետ դեղ գնելու համար պետք է ունենաս դեղատոմս, որը քեզ սիրով եւ ժպիտով ու առանց հերթի եւ 5000 դրամով խորհրդակցության քեզ կտրամադրի մեր բարձրակարգ բժիշկը, որն աշխատում է մեր բարձրակարգ հիվանդանոցում: Այս դեպքում խնդիրը կլուծվեր, հիմա չի լուծվելու, քանի որ քաղաքացին չի հավատում, որ իրեն դեղատոմս տվող բժիշկը բարձր պրոֆեսիոնալ է ու չի ուզում ծերանալ պոլիկլինիկաների հերթի մեջ, ինչպես չէր հավատում, որ իր աշխատավարձից պահումները վերադառնալու են իրեն, երբ ծերանա:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այս կապակցությամբ ասել է. «Մենք հասկանում ենք, որ պոլիկլինիկաներում հնարավոր է հիվանդների հոսքի ավելացում, կարող են հերթեր առաջանալ: Դրա համար կառավարության որոշման մեջ փոփոխություններ ենք նախապատրաստել, որոնք ներկայացնելու ենք այս շաբաթ կառավարության հաստատմանը»: Է, եթե հասկանալի է, ուրեմն ինչո՞ւ նախ այս փոփոխությունները կառավարությունում չեք հաստատում, հետո ձեր վերահսկման մեխանիզմներով ամեն օր, օրը մի քանի անգամ չեք գնում պոլիկլինիկաներ ու չեք ստուգում իրավիճակը, նոր միայն դեղերին անցնում…

Ամեն դեպքում, այն, որ դեղերը պետք է ոչ թե վաճառվեն, այլ բացթողնվեն, ճիշտ է, այն, որ դեղերը պետք է բացթողնվեն բացառապես բժշկի գրությամբ` նույնպես ճիշտ է, բայց ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ այստեղ մեր խնդիրը որոշումը չէ, մեր խնդիրը թարսությունն է: Չնայած տվյալ պարագայում այլ խնդիրներ էլ ունենք, օրինակ այն, որ ինքնասպանության դիմաց կանանց մեծ մասը այդ քայլին դիում է դեղերի դոզան կամ քանակը չարաշահելով, իսկ դեղեր կարելի է գնել նույնիսկ սուպերմարկետների սիրողական դեղատներից, կամ այն, որ բժիշկները դեղեր նշանակում են ոչ այնքան հիվանդին օգնելու համար, այլ տվյալ դեղերի վաճառքին նպաստելու նպատակով, կամ այն, որ դեղատներում վաճառվող դեղերից տան պայմաններում հնարավոր է թմրամիջոց պատրաստել, կամ այն, որ…

Առողջ եղեք բոլոր առումներով…Ի դեպ, մրսածության դեպքում պարտադիր չէ դեղ խմել, լավ թեյն ու լավ մուրաբան օգնում են: Օրինակ մրսածության դեպքում:

Հ. Գ.- Դեղերի ցանկը, որոնք միայն դեղատոմսերով են բացթողնվելու, առկա են առողջապահության նախարարության կայքում: Ի դեպ, շուտով հնարավոր է լինելու նաեւ օնլայն դեղատոմսեր ստանալը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728