Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մենք կսպասենք այդ նոր իշխանակարգի գործողություններին» (Տեսանյութ)

Փետրվար 24,2018 15:02

«Վերադառնում ենք մեր ակունքներին: Եղել են սխալներ, որոնք, կարծում եմ, ճակատագրական չէին: Մեր նպատակներն ազնիվ են՝ Հայաստանը դուրս բերել այս խորը փոսից»,-ՕԵԿ այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով այն փաստին, որ նախորդ տարվա ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ը չհաղթահարեց սահմանված շեմը, նա նկատեց. «Տեղի է ունեցել ոչ թե քաղաքական-գաղափարական պայքար, այլ պարզ գործարք՝ հասարակության եւ այն քաղաքական ուժերի եւ անհատների միջեւ, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները: Իսկ մենք ոչ մեկի տունը չենք քանդել, բազմաթիվ մարդկանց օջախներ ենք շենացրել»:

Բաղդասարյանի խոսքով՝ ընտրությունների օրից առաջ ցուցակներ են վաճառվել, այդ պատճառով այսօր ունենք կիսաավեր քաղաքական դաշտ. «Ասում են՝ ինչո՞ւ չեք մասնակցում ՏԻՄ ընտրություններին…Պատասխանեմ՝ կարո՞ղ եք առանց փողի մասնակցել: Գյուղապետի ընտրությունն էլ է փողով»: Ինչ վերաբերում է այսօրվա քաղաքական դաշտին, Արթուր Բաղդասարյանը նշեց. «Իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքագետներն ու սոցիոլոգները քննադատում են ընդդիմությանը: Եթե մեզ մոտ իշխանությունը ձեւավորվում է փողով, ո՞նց կարող են ընդդիմադիրներն ունենալ հաջողություն»:

ՕԵԿ նախագահի բնորոշմամբ՝ այսօրվա պատգամավորներից շատերին հանրությունը չի էլ ճանաչում. «Նրանք ֆինանսական կարողություններ ունեցող մարդիկ են, որոնք կարողացել են ապահով  իրենց մուտքը Խորհրդարան: Ապրիլին ձեւավորվելու է նոր իշխանակարգ: Մենք կսպասենք այդ իշխանակարգի գործողություններին եւ մեր դիրքորոշումը կարտահայտենք: Մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք ուզում են Հայաստանում փոփոխություններ իրականացնել: Պայքարելու ենք, որ մեր մոտեցումների մի մասը գոնե կյանքի կոչվի: Ավելի լուրջ պայքարի ժամանակը կգա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728