Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ վարչապետը Վանաձորում փակ խորհրդակցություն անցկացրեց

Փետրվար 24,2018 15:25

Այսօր Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Լոռու մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը: Հանդիպմանը ներկա էին համայնքների ղեկավարներ, մարզպետարանի տարբեր վարչությունների ներկայացուցիչներ:

Նիստին ներկա լինելու համար Վանաձոր էին այցելել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Օրակարգում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հաշվետվությունն էր: Մարզի ղեկավարը կառավարության ղեկավարին ներկայացրեց 2017 թվականին մարզում կատարված աշխատանքները՝ ոլորտ առ ոլորտ:

Մարզպետը կառավարության ղեկավարին տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատ 2017-ին մարզում նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի պատճառը ջրի սակավությունն է: Մարզպետի խոսքով` աճ է արձանագրվել միջին աշխատավարձերի հետ կապված: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարիների պես 2017 թվականին էլ հողի հարկերը 100 տոկոսով չեն հավաքագրվել. «Մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ հողի հարկը հիմնականում չի կատարվում հանրապետությունից բացակայության պատճառով, հողի սեփականատերերն ու հողօգտագործողներն այսօր բացակայում են: Ըստ տարածքաշրջանների, երբ որ ուսումնասիրություն ենք կատարում, արդյունքները ցույց են տալիս, որ հիմնականում Տաշիրի տարածաշրջանում է այս բացը»:

Վարչապետը մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետից հետաքրքրվեց, թե 2016 թվականի նկատմամբ 2017 թվականին մարզում  որքա՞ն է կազմել սեփական եկամուտների աճը:

Այս հարցից հետո խորհրդակցությունն անցավ առանց լրագրողների ներկայության: Կրկին կառավարության ղեկավարը Վանաձորում փակ խորհրդակցություն անցկացրեց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728