Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը մոլագար պահվածք ունի. անվտանգության սպառնալիքը չոքել է մեր երկրի դուռը». Արթուր Բաղդասարյան

Փետրվար 24,2018 15:33

ՕԵԿ այսօրվա համագումարում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրներին: «Իսկապես, տարածաշրջանում բարդագույն իրավիճակ է՝ Ադրբեջանի մոլագար կեցվածքը, նրա առաջնորդների ոչ ադեկվատ գործողությունները…մենք դրանք տեսել ենք ապրիլյան պատերազմում: Անվտանգության սպառնալիքը չոքել է մեր երկրի դռանը»,-հայտարարեց նա: Բաղդասարյանի խոսքով՝ աղմուկի չարժանացավ այն փաստը, որ վերջերս գործարկվեց Ադրբեջան-Իրան երկաթուղին, որի միջոցով Ադրբեջանից բեռները հասնում են Ռուսաստան. «Ադրբեջան-Ռուսաստան ցամաքային կապի առկայությունը մեր երկրի մեկուսացմանն ուղղված հերթական ցավալի ակտն է: Հայաստանը տարիներ հետո ավելի ծանր է զգալու սրա հետեւանքները»:

https://www.youtube.com/watch?v=6oYInYcrIS4

Բաղդասարյանի խոսքով՝ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան երկաթգծի կառուցումը եւ շահագործումը եւս ուղղված է ՀՀ մեկուսացմանը. «Մեր երկիրը մի քանի տարի հետո ավելի լուրջ է զգալու սրա հետեւանքները»:

Կուսակցության անդամներից Մհեր Շահգելդյանն էլ ելույթում մատնանշեց. «Հնարավոր է պատերազմ, այս պայմաններում մեր երկիրը պետք է պատրաստ լինի: Ահաբեկչական կազմակերպությունները մոտենում են ՀՀ սահմանին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ես կարծում էի , որ դուք ընդմիշտ պիտի լռեիք ,բայց.. նորից խոսում եք.. ամոթ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728