Լրահոս
Օրվա լրահոսը

Արմաթ լաբորատորիաներ շուտով կներդրվեն Հնդկաստանի դպրոցներում ևս. Արման Խաչատրյան

Փետրվար 24,2018 18:36

Հնդկաստանում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի` «WCIT 2018»-ին մասնակցած հայկական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան։ Փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համաժողովի մասնակցության արդյունքներն ու ձեռքբերումներն են ամփոփել պատվիրակության ներկայացուցիչները` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը։

Բանախոսները միակարծիք էին, որ հայկական պատվիրակության համար կոնգրեսը շատ արդյունավետ է անցել։ Բազմաթիվ գործարար հանդիպումներ են կայացել, Հայաստանը հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր ՏՏ ոլորտը համաշխարհային խոշոր ընկերությունների լիդերներին ու զարգացած տնտեսություն ունեցող երկրների կառավարության ներկայացուցիչներին։

Գլխավոր իրադարձությունն այն է, որ հենց այս կոնգրեսի ընթացքում «WCIT-2019»-ի` Հայաստանում անցկացնելու էստաֆետը հանդիսավոր հանձնվեց մեր պատվիրակության անդամներին։

Նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի խոսքով` կոնգրեսի անցկացումը չափազանց կարևոր է մեր երկրի` որպես տեխնոլոգիական երկրի ճանաչողությունը բարձրացնելու և գործարար նոր կապեր հաստատելու և ամրապնդելու համար։

«Հայաստանը ոչ միայն ստեղծում, այլև արտահանում է գիտելիք։ Դրա ապացույցն այն է, որ Արմաթ լաբորատորիաներ շուտով կներդրվեն Հնդկաստանի դպրոցներում ևս։ Եվ սա դեռ միայն սկիզբն է»,- ասաց Արման Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ կոնգրես մեր հնարավորությունները ցույց տալու հիանալի հարթակ է, քանի որ բազմիցս է նշվել, որ Հայաստանը կարող է ապահովել հասանելիություն և լավագույն տնտեսական պայմաններով կապող օղակ հանդիսանալ դեպի իրանական ու Եվրասիական շուկաներ։

Արման Խաչատրյանը նաև նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց սպասվելիք կոնգրեսի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար անել առավելագույնը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728